Օրվա look-եր. Էվա Խաչատրյանի, Լիլիթ Մուրադյանի, Քրիստինա Հովհաննիսյանի, Եվա Բաղդասարյանի ու Նատալիա Ռոտենբերգի կերպարները

21:20   23 մարտի, 2023

Գարունն այն եղանակն է, որը թույլ է տալիս միշտ լինել թրենդային ու վառ: NEWS.am STYLE-ն «Օրվա look» խորագրում, պարբերաբար, կանդրադառնա հայ հայտնիների ընտրած կերպարներին:

Էվա Խաչատրյանը լուսանկարվել է Babo jewelry-ի համար: Դերասանուհին զարդերի պես շողում է՝ աչքերին ունենալով փայլիկներ: Այսպիսի դիմահարդարումը շարունակում է մնալ թրենդի մեջ: Լուսանկարների հեղինակը Մարատ Սարգիսովն է:

334754569_939053317446028_386972165270139418_n.jpg (109 KB)

334877066_1024456028534630_948841099203172268_n.jpg (92 KB)

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը միշտ էլ աչքի է ընկնում ճաշակի նուրբ զգացողությունով: Երեւանյան հերթական տաք օրվա համար Լիլիթն ընտրել է դասական, միեւնույն ժամանակ՝ եթերային կերպար․ պիջակ, կարճ շրջազգեստ, ճտքակոշիկներ, նուրբ զարդեր, եւ նուրբ սանրվածք՝ հավաքված բանտով:

334585787_895968001518678_6035243677939366495_n.jpg (264 KB)

334896856_1192530054786812_974683525191027486_n.jpg (236 KB)

Դերասանուհի, բլոգեր Քրիստինա Հովհաննիսյանն իր սպորտային կերպարը վառ ու գարնանային է դարձրել մոխրագույն ու մանուշակագույն երանգների համադրություններով:

334698060_621979463109593_2446970005294957231_n.jpg (372 KB)

334895895_2447449208750137_1284154786222386411_n.jpg (343 KB)

«Կույր աշխարհ»-ից մեկ այլ դերասանուհի՝ Եվա Բաղդասարյանը, այս շրջանում Դուբայում է: Եվան, պարբերաբար, լուսանկարներ է հրապարակում իր հանգստից: Հերթական զբոսանքի ժամանակ նա նախըտրել է, գրեթե, ամբողջական սպիտակ look-ը, որը շեշտադրել է սեւ եւ սպիտակ՝ զեբրային զոլեր հիշեցնող փոքրիկ պայուսակով:

334904577_229521556249866_1957299166914045061_n.jpg (211 KB)

336652443_231363886044140_2547913638237430763_n.jpg (208 KB)

Նատալիա Ռոտենբերգը ցանկացած սեզոնին ունի էլեգանտ տեսք: Իր նոր լուսանկարում, որն արվել է Հանրապետության հրապարակում, նա կրում է շագանակագույն կոստյում, իսկ վերնաշապիկը, կոշիկներն ու նրա այցեքարտը դարձած լայնեզր գլխարկը սպիտակ գույնի մեջ են: Ռոտենբերգն իր կերպարին նրբություն է հաղորդել մարգարիտների միջոցով:

336649370_228744466227227_4429775493143735255_n.jpg (81 KB)

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE