Վարսերի խնամքը ձմռանը

20:15   13 դեկտեմբերի, 2013

Ձմռանը մեր վարսերը ոչ պակաս խնամքի կարիք ունեն, որքան մեր ձեռքերի ու դեմքի մաշկը, այդ իսկ պատճառով շատ կարեւոր է իմանալ մի քանի պարզ կանոն՝ ձմռանը վարսերը պաշտպանելու համար:

Ցուրտ եղանակին տանից դուրս գալիս հարկավոր է գլխարկ հագնել: Շատ աղջիկներ խուսափում են գլխարկից՝ վախենալով փչացնել սանրվածքը: Սակայն ամենանորաձեւ ու թանկարժեք սանրվածքն անգամ ի զորու չէ դիմակայել ցուրտ քամուն ու սառը ձյանը: Այնուամենայնիվ, եթե չեք ցանկանում հաստ գլխարկով դուրս գալ տանից, ապա գոնե շարֆ գցեք վարսերին: Չէ՞ որ դա այնքան ոճային է:


Որոշ մասնագետներ խորհուրդ չեն տալիս վարսերը հաճախակի լվանալ, մյուսներն էլ, հակառակը, պնդում են, որ դա պետք է անել ամեն օր: Իրականում վարսերը պետք է լվանալ այն ժամանակ, երբ դրա կարիքը կա, այսինքն՝ երբ կեղտոտվել են:


Ձմռանը թարմ բանջարեղենների, մրգերի պակասություն կա, հետեւաբար նաեւ վիտամինների: Ուստի ձմռանը հնարավորինս օգտակար եւ վիտամիններով հարուստ սնունդ է պետք ընդունել՝ վարսերի որակը պահպանելու համար:


Աշխատեք վարսահարդարիչով հաճախ չչորացնել վարսերը: Եթե խիստ անհրաժեշտություն չկա, ապա լվանալուց հետո թույլ տվեք, որպեսզի վարսերը չորանան բնական եղանակով:

 

Աղբյուրը՝ http://zdoroviya.org.ru, passion.ru



© NEWS.am STYLE