Wish list. հյուսվածքային մատանիներ, մինիմալիստական ​​ականջօղեր եւ հաստ ապարանջաններ՝ հայկական ապրանքանիշերից

16:25   25 մարտի, 2023

Հյուսվածքային մատանիներ, մինիմալիստական ​​ականջօղեր եւ հաստ ապարանջաններ. այսօր կպատմենք, թե որտեղից կարելի է գտնել հայկական արտադրության գերժամանակակից զարդեր:

Soors Jewelry

Բրենդի թիկունքում, առաջին հայացքից, փխրուն աղջիկ է՝ Էլզա Եղիազարյանը։ Կասկած չկա, որ նա ստեղծագործ անձնավորություն է։ Երիտասարդ հայուհին մոդել է, նկարիչ եւ Soors ապրանքանիշի հիմնադիրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SOORS (@soors.jewelry)



Նրա փորձարարական նախագիծը գործում է 2015 թվականից: Գրեթե 10 տարվա աշխատանքի ընթացքում այն ​​կարողացել է գրավել հազարավոր գնորդների սրտեր՝ իր ոչ տրիվիալ դիզայնով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SOORS (@soors.jewelry)



Մեր ուշադրությունը, հատկապես, գրավեցին հաստ ապարանջանները, որոնք ոգեշնչված են փայտի հյուսվածքից: Դրանք հավակնում են գալիք սեզոնին լինել նորաձեւության գագաթնակետին։

FEM Jewelry

Ապրանքանիշի պատմությունը բավական հուզիչ է։ Ժամանակին FEM-ի հիմնադիրներից մեկի մայրը (նրանք երկուսն են) ձեռքով զարդեր է հավաքել իր դուստրերի ու հարազատների համար։ Հետո որոշվեց փորձել այս գործը վերածել բիզնեսի։ Բավական հաջող է ստացվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Fem (@fem.evn)



Ապրանքանիշն անմիջապես գրավեց տեղի երիտասարդներին։ Պարզ, նույնիսկ, փոքր-ինչ մանկական զարդեր՝ միանգամայն մատչելի գներով։ Եվ որ ամենակարեւորն է, ամեն ինչ որակով է պատրաստված:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Fem (@fem.evn)



Խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել մատանիներին, որոնք հեշտությամբ կարող են փոխակերպվել հետաքրքիր ականջօղերի:

4tyseven Jewelry

Բացարձակապես պարզ ապրանքներ, որոնք կարելի է եւ, նույնիսկ, պետք է կրել ինչպես խնջույքի ժամանակ, այնպես էլ այլ առիթների: Դրանք հարմար են ցանկացած միջոցառման համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 4tysevenjewelry (@4tysevenjewelry)



4tyseven Jewelry-ի ապրանքների գները մի փոքր ավելի թանկ են, բայց միանգամայն արդարացված: Արտադրանքի արտադրության գործընթացում օգտագործվող հիմնական հումքը արծաթն է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 4tysevenjewelry (@4tysevenjewelry)



© NEWS.am STYLE