Որքա՞ն արժեն Ռիհաննայի առանձնատները

21:00   23 մարտի, 2023

35–ամյա երգչուհի Ռիհաննայի կարողությունը 2023 թվականի դրությամբ կազմում է  1,4 միլիարդ դոլար։ Ռիհաննան այն արտիստներից է, ով սիրում է իր գումարը ծախսել անշարժ գույք ձեռք բերելու համար։ Նա մի քանի առանձնատներ ունի Լոս Անջելեսի Բեվերլի Հիլզ քաղաքում եւ իր ծննդավայրում՝ Բարբադոսում։

One Sandy Lane Resort-ը բացառիկ համալիր է Բարբադոսում, որտեղ Ռիհաննան 2013 թվականին 22 միլիոն դոլարով գնել է 5 սենյականոց բնակարան։ Այն ընդարձակ սեփականություն է՝ օվկիանոսի տեսարանով եւ շքեղ առողջարանային հարմարություններով։ Համալիրն ունի նաեւ  գոլֆի դաշտ և մասնավոր լողափ մուտք գործելու հնարավորություն:

Բևերլի Հիլզում  Ռիհաննան 10 միլիոն դոլարով գնել է թյուդորական ոճով կալվածքը։ 1939 թվականին կառուցված շքեղ տունը գտնվում է Բևերլի Հիլզի փոստի տարածքում և ունի 3549 քառակուսի մետր բնակելի տարածք:

Տան սեփականատերը այն գնել էր 5,1 միլիոն դոլարով, սակայն այնքան ներդրում է կատարել թարմացումների և վերանորոգման համար, որ առանձնատան գինը կրկնապատկվել է:

Տունը ունի 4 ննջարան, 4 լոգասենյակ, ճաշասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, որոնք կահավորված են շքեղ կահույքով ու դեկորներով։

Բացօթյա տարածքում կան լողավազան, խոհանոց, բացօթյա ժամանցի ընդարձակ տարածք և ավտոտնակի վերևում գտնվող 1 սենյականոց հյուրատուն:

Իհարկե սա միակ տունը չէ, որ Ռիհաննան գնել է Բեւերլի Հիլզ քաղաքում։ 2020 թվականի դեկտեմբերին երգչուհին 13,75 միլիոն դոլարով ձեռք է բերել մեկ այլ շքեղ առանձնատուն, որը կառուցվել է 1938 թվականին։ Առանձնատունն ունի 7628 քառակուսի մետր բնակելի տարածք, ինչպես նաև մոտ 0.3 հեկտար հողատարածք։ Առանձնատունը տարիների ընթացքում շատ անգամներ է վերանորոգվել՝ պահպանելով ժամանակակից եւ մոդեռն ոճը։

Շքեղ առանձնատունն ունի ընդարձակ մեծ հյուրասենյակ, խոհանոց, 7 ննջասենյակ, 10 լոգասենյակ եւ պատշգամբ։

Երգչուհին Բեվերլի Հիլզում ունեցել է եւս մեկ առանձնատուն՝ 8520 քառակուսի մետր բնակելի տարածքով, որը նա ձեռք էր բերել 2012 թվականին 5.03 միլիոն դոլարով, սակայն երգչուհին 2021 թվականին այն վաճառել է 14,1 միլիոն դոլարով։

Հոլիվուդ Հիլզ քաղաքում Ռիհաննան առանձնատունը, որը ձեռք էր բերել 2017 թվականին 6.8 միլիոն դոլարով, 2018–ին վաճռքի էր հանել 7.5 միլիոն դոլարով, սակայն գնորդ չգտնելու պատճառով որոշել է այն վարձակալության տալ ամսական 35000 դոլարով։

Առանձնատունն ունի 7130 քառակուսի մետր բնակելի տարածք։ Ի դեպ, շատերն ասում են, որ սա ժամանակին եղել է իր հիմնական տունը։



© NEWS.am STYLE