Իջին vs Նիկոլ Շերզինգեր. ի՞նչ ընդհանրություններ ունեն հայուհին եւ համաշխարհային աստղը (ֆոտո)

11:20   24 մարտի, 2023

Հայ երգչուհի Իջինի եւ ամերիկացի երգչուհի Նիկոլ Շերզինգերի ճանապարհներն առաջին հայացքից շատ տարբեր են, բայց այս երկու գեղեցկուհիներն արտաքին շատ ընդհանրություններ ունեն: Մոսկվաբնակ հայուհին եւ ամերիկյան աստղը անհերքելի հմայիչ են եւ ունեն ոճային որոշակի նմանություններ: Երկուսն էլ սեւահեր են, թխամաշկ, գրավիչ, եթե ավելի խորը զննենք, նման են նաեւ ձայնային տեմբրերով ու երգելաոճով:

Egine vs Nicole3.jpg (2.14 MB)

Իրենց մաշկի գեղեցիկ թուխ երանգն ու մազերի սեւությունն ավելի ընդգծելու համար երգչուհիները հաճախ նախընտրում են սպիտակ գույնը:

Egine vs Nicole4.jpg (1.61 MB)

Թե Իջինին, թե Նիկոլին, պարբերաբար, կարելի է տեսնել շքեղ երեկոյան կերպարներով՝ վառ դիմահարդարում, փայլուն զգեստներ ու սեքսուալ կեցվածք:

Egine vs Nicole5.jpg (1.93 MB)

33-ամյա Իջինն ու 44-ամյա Նիկոլը փայլում են նաեւ շքեղ կառուցվածքով եւ մեծ տեղ են հատկացնում սպորտին: Իրենց գեղեցիկ մարմինները արտիստները հաճախ ընդգծում են կիպ կամ որոշակի բացվածք ունեցող հագուստով:

Egine vs Nicole2.jpg (2.81 MB)

Երգչուհիների դիմահարդարման մեջ եւս կտեսնեք ընդհանրություններ. առօրյայում մինիմալ շպար, իսկ բեմում՝ դասականից մինչեւ ամենադրամատիկ կերպարներ:

Egine vs Nicole.jpg (134 KB)

Egine vs Nicole1.jpg (1.42 MB)

Մնում է հուսալ, որ հայ երգչուհին էլ մի օր կունենա այն համաշխարհային ճանաչումը, որը վայելում է Նիկոլ Շերզինգերը, մանավանդ՝ ինչպես տեսնում եք, հայուհին համաշխարհային աստղին ոչնչով չի զիջում:

Լուսանկարները՝ Նիկոլ Շերզինգերի եւ Իջինի ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE