«Ժամանակակից նորաձեւության մեջ կանոններ չկան»․ Ջենիֆեր Լոպես

13:30   24 մարտի, 2023

Ժամանակակից նորաձեւության մեջ կանոններ չկան, մարդիկ կարող են հագնվել այնպես, ինչպես ցանկանում են, կարծում է աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը։ InStyle ամսագրին տված հարցազրույցում 53-ամյա փոփ դիվան խոսել է Revolve-ի հետ իր նոր համագործակցության մասին։ «Ես միշտ կարծել եմ, որ հատկապես այժմյան նորաձեւության մեջ կանոններ չկան», - ասել է նա:

«Ես կարող եմ կրել բյուրեղյա կոշիկներ կրել ջինսերի հետ նույնքան հեշտությամբ, որքան զգեստի հետ համադրությամբ՝ Grammy մրցանակաբաշխության ժամանակ», - նշել է նա: «Ոճավորե՛ք դրանք ինչպես ցանկանում եք: Այն, ինչ ձեզ ճիշտ է թվում, դա այն է, ինչով լավ տեսք կունենք եւ Ձեզ լավ կզգաք․․․ Կոշիկները կարող են արտացոլել ողջ կերպարի ոճն ու էմոցիաները», - կարծում է երգչուհին։

2020 թվականին Լոպեսը նախագծել է իր սեփական կոշիկների հավաքածուն, որը կոչվում է JLo Jennifer Lopez: Այժմ նա աշխատում է Revolve-ի հետ։

jl.jpg (69 KB)

«Այս հավաքածուն ունի ոճերի լայն տեսականի, եւ մենք քրտնաջան աշխատել ենք մի քանի իսկապես հատուկ դետալների վրա: Ես շատ ուրախ եմ, որ իմ Revolve-ի երկրպագուներն ու հաճախորդները կկարողանան կրել դրանք յուրովի՝ զգալով իրենց ամենասեքսուալն ու ինքնավստահը»։

jl2.jpg (73 KB)

«Revolve-ի թիմը շատ ժամանակ է ծախսել մեզ հետ աշխատելով՝ ուշադրություն դարձնելով իմ ոգեշնչումներին ու գաղափարներին, ինչպես նաեւ ինձ համար կարեւոր նյութերին ու դետալներին», - կիսվել է նա:



© NEWS.am STYLE