Doja Cat-ը պլաստիկ վիրահատություն է կատարել․ փոքրացված կուրծք եւ լիպոսակցիա ազդրերի շրջանում

14:14   24 մարտի, 2023

Ամերիկացի երգչուհի Doja Cat-ը պլաստիկ վիրահատության է ենթարկվել։ Փոքրացրել է կուրծքն ու ազդրերի շրջանում լիպոսակցիա է արել։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր երկրպագուներին Twitter-ում։

Նրա խոսքով՝ ինքն իրեն լավ է զգում։ «Ես լիպոսակցիա եմ արել, ուստի ազդրերս շատ են ցավում, եթե շատ եմ շարժվում, բայց ես արագ ապաքինվում եմ»,- գրել է երգչուհին։

ab6761610000e5eb727a2ac15afe659be999beba.jpg (116 KB)

Ազդրերի լիպոսակցիան շփոթեցրել է նրա երկրպագուներին։ Նա ստիպված է եղել բացատրել մի երկրպագուի, որ նա ճարպը չի տեղափոխել մարմնի մի մասից մյուսը: Մեկ այլ երկրպագու վրդովվել է, որ «գեր Դոջան» անհետացել է:

230123220327-02-doja-cat-schiaparelli-012323-super-tease.jpg (98 KB)

Չնայած երկրպագուների հակասական կարծիքներին՝ «Get into It» հիթի կատարողը սիրում է իր նոր մարմինը։ Նա նշել է, որ իր «կրծքերը» լավ տեսք ունեն՝ հավելելով, որ լիարժեք ապաքինման համար կպահանջվի երեք ամիս։

273606.jpg (62 KB)

Քանի որ Doja-ն ապաքինվում է, երկրպագուները ստիպված կլինեն ավելի երկար սպասել նրան նորից բեմում տեսնելու համար: Անցյալ տարի նա ստիպված եղավ չեղարկել փառատոնի ելույթները եւ դուրս գալ The Weeknd After Hours Til Dawn ամառային շրջագայությունից, քանի որ նրան անհրաժեշտ էր նշիկների վիրահատություն:



© NEWS.am STYLE