Անհայտ անձը փորձել է ամուսնության առաջարկություն անել հղի Ռիհաննային

15:28   24 մարտի, 2023

Ռիհաննայի Լոս Անջելեսի տունը տարօրինակ դրամայի կենտրոն է դարձել այն բանից հետո, երբ անհայտ տղամարդը փորձել է ամուսնության առաջարկություն անել երգչուհուն, ով հղի է A$AP Rocky-ից իր երկրորդ երեխայով։

Ըստ TMZ-ի՝ տղամարդը Լոս Անջելես է ժամանել Հարավային Կարոլինայից եւ հայտնվել Ռիհաննայի տանը՝ Բեւեռլի Հիլզում, որպեսզի երգչուհուն ամուսնության առաջարկություն անի։

Փոփ դիվայի անվտանգության ծառայությունը ոստիկանություն է կանչել։ Պարզվել է, որ տղամարդը, կարմիր Nike-ի գլխարկով, ի վերջո, չի խախտել օրենքները եւ նրան ճանապարհել են՝ չվերադառնալու հրահանգով:

584123.jpg (148 KB)

Այս միջադեպը տեղի է ունեցել գրեթե հինգ տարի անց մեկ այլ տհաճ դեպքից, երբ մի տարօրինակ տղամարդ ներխուժել էր երգչուհու տուն, երբ նա քաղաքում չէր։

26-ամյա Էդուարդո Լեոնան առնվազն մեկ օր մնացել է աստղի տանը, նախքան նրան ի վերջո կալանավորեցին: Իշխանությունները հավելել են, որ նա ինչ-որ կերպ անջատել է անվտանգության համակարգը եւ ներս է մտել։ Նա, ի վերջո, ձերբակալվել է հետապնդման, գողության եւ ներխուժման մեղադրանքով:



© NEWS.am STYLE