Wine Story. Ամերիկյան Waters Edge Wineries ընկերությունը կներկայացնի գինիների հազվագյուտ հավաքածու Հայաստանից

20:25   24 մարտի, 2023

Ամերիկյան Waters Edge Wineries® ընկերությունը հայտարարել է գինիների իր միջազգային տեսականու ընդլայնման մասին։ Այս տարի ֆրանշիզան կներկայացնի Հայաստանից գինիների հազվագյուտ հավաքածու:

«Ամբողջ աշխարհից ընտանեկան սեփականություն հանդիսացող գինեգործարանների հետ համագործակցությունն իրենց ակնառու գինիները ներմուծելու համար, մեր հյուրերին եւս մեկ հնարավորություն կտա ավելին իմանալ խաղողագործության ու գինեգործության գործընթացի մասին», - ասել է Քեն Լայնբերգերը՝ Waters Edge Wineries-ի նախագահ եւ հիմնադիրը: «Մենք նախկինում խաղող էինք ստանում ամբողջ աշխարհից՝ մեր յուրօրինակ գինիները սեփական ուժերով արտադրելու համար եւ, իհարկե, կշարունակենք դա անել, բայց այս նոր կապերի շնորհիվ մենք նաեւ ի վիճակի ենք առաջարկել եզակի գինիների ընտրանի աշխարհի այլ տարածաշրջաններից»։

zulal-hp-2.jpg (155 KB)

Waters Edge Wineries-ի եւ ներմուծող Storica Wines-ի համագործակցության շրջանակում կներկայացվեն հայկական գինիներ։ Հայաստանում արտադրվող գինիները պատրաստվում են 6100 տարի առաջ տնկված տեղական խաղողի սորտերից։

Waters Edge Wineries-ը կառաջարկի Zulal գինիներ, որոնք նպատակ ունեն արտահայտելու տեղական հայկական խաղողի ամենամաքուր հատկությունները: Ալպյան խաղողագործությունը, էքստրեմալ կլիման եւ հրաբխային հողն այս գինիներին հատուկ բնավորություն են տալիս։



© NEWS.am STYLE