Կայացավ «Նունիկ» ֆիլմի երեւանյան պրեմիերան (ֆոտո/վիդեո)

11:00   25 մարտի, 2023

Մարտի 24-ին կայացավ ռեժիսյոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երեւանյան պրեմիերան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է եւ փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։ «Նունիկ» ֆիլմի առաքելությունն է՝ շեշտադրել աուտիզմով երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը եւ օգնել նրանց վարել լիարժեք եւ բովանդակալից կյանք:

ARS_3348.JPG (257 KB)

Ֆիլմի ցուցադրությունները բարեգործական են, իսկ ամբողջ շահույթը փոխանցվելու է  «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնին, որը զբաղվում է նաեւ աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական բուժմամբ եւ հասարակության մեջ ինտեգրման հարցերով։ Նախատեսվում է «Ոսկեփորիկ» կենտրոնում ունենալ հատուկ սենյակ, որը կանվանակոչվի «Նունիկ»-ի անունով։ 

ARS_3358.JPG (237 KB)

Ֆիլմի հերոսուհին՝ փոքրիկ Նունիկը, փորձում է փոխել աշխարհը: Նունիկը աուտիզմ ունեցող եղբորը մեծ քրոջ հարսանիքի ժամանակ բերում է հյուրերի մոտ՝ անտեսելով ծնողների արգելքը: Այդ տարիքում, գուցե, խորությամբ չգիտակցելով, բայց արդեն ներքին համոզմամբ, որ  մերժելով մեզանից տարբերվողին, մենք մերժում ենք բնությանը ու Աստծուն: Մինչդեռ նրանք ծնվում են, որ մենք ավելի լավը դառնանք։ 

ARS_3350.JPG (234 KB)

Ապրիլի 2-ին աշխարհում նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը:

Ամբողջական նյութը` մեր պատրաստած տեսանյութում

ARS_3331.JPG (257 KB)

Հեղինակ՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE