Աստղային ոճ․ 10 կերպար Պենելոպե Կրուսից (ֆոտո)

12:08   26 մարտի, 2023

Բնականություն ու անսահման կանացիություն․ Պենելոպե Կրուսն այնպիսին է, ինչպիսին կա, ու հենց այդ բնատուր հմայքով էլ շարունակում է ոգեշնչել ու գերել աշխարհում բազմաթիվ երկրպագուների սրտեր։ Դերասանուհին պապարացիների կողմից արված լուսանկարներում, սովորաբար, շատ թույլ շպարով է։ Երեւում է՝ նա առօրյայում նախընտրում է այն, ինչ ամենից հարմարավետն է՝ ջինսեր, տոպեր, ժակետներ կամ պիջակներ, բնական արձակված ալիքներ ու ցածրակրունկներ։ Սակայն նրա եթերային կերպարները միշտ շքեղ են։

334876429_586335699883661_3693422248925212075_n.jpg (174 KB)

Ավելի երիտասաարդ տարիքում Պենելոպեն նախընտրում էր միջոցառումներին ներկայանալ աչքերն ու շուրթերն ընդգծող մեղմ շպարով ու գեղեցիկ մարմինն ընդգրկող ատլասե զգեստներով։ Հիմա դերասանուհին, կարծես, յուրահատուկ շրջազգեստների սիրահար է դարձել։ Նա, իսկական, կարապի է նմանվում գոտկատեղն ընդրկող լայնեզր շրջազգեստներով։ Երբեմն էլ Կրուսը գեղեցիկ երկար ոտքերը ցուցադրում է պիջակ-զգեստների միջոցով։ Դիմահարդարման մեջ Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին նախապատվությունը տալիս է դասական ձեւով ընդգծված աչքերին, շագանկագույն կամ մուգ կարմիր շրթներկին։ 48-ամյա դերասանուհին, սակայն, շքեղ է՝ թե հատուկ պչրանքով, թե առանց դրա։

NEWS.am STYLE-ը Պենելոպե Կրուսի Instagram-ից առանձնացրել է 10 կերպար, որոնք լավագույնս պատմում են դերասանուհու ոճի մասին։ 

336968924_1372714540250306_2488160429180501528_n.jpg (195 KB)

336452865_767985261330792_2908239052085169349_n.jpg (111 KB)

334880626_3476880452639223_2656255421244060917_n.jpg (185 KB)

334878244_1451015435637588_3702185755608194551_n.jpg (162 KB)

334883810_1558201087995885_5121798263136358561_n.jpg (230 KB)

334897182_1025815825061948_4565692239025077340_n.jpg (118 KB)

336611339_178515391661991_2124129928633506979_n.jpg (125 KB)

337353100_927797061752504_3012836007529850895_n.jpg (169 KB)

337457708_1844822965920103_3814438508169546842_n.jpg (111 KB)



© NEWS.am STYLE