Օրվա թիվը․ Ջեյ Զիի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար

10:52   26 մարտի, 2023

Ջեյ Զին համարվում է աշխարհի ամենահաջողակ երաժիշտներից մեկը։ Forbes-ը վերջերս թարմացրել է 53-ամյա ռեփերի տվյալները եւ հայտնել, որ արտիստի անձնական կարողությունը հասել է 2,5 միլիարդ դոլարի։

Ռեփերի հսկայական կարողությանը նպաստել է D'Ussé կոնյակի ապրանքանիշի նրա 50 տոկոս բաժնետոմսերի վաճառքը, որի արդյունքում նա վաստակել է 750 միլիոն դոլար, հայտնում է Tmz-ը:

Նաեւ, ըստ Forbes ամսագրի, 2019 թվականին Բեյոնսեի ամուսինը ճանաչվել է առաջին միլիարդատեր հիփ-հոփ կատարողը։ Եվ հաջորդ չորս տարիների ընթացքում նա կարողացավ ավելի քան կրկնապատկել իր կարողությունը:

Այժմ Ջեյ Զին համարվում է աշխարհի ամենահարուստ ռեփերը։ Իսկ Forbes-ի ցուցակում նա 1210-րդ հորիզոնականում է։



© NEWS.am STYLE