Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram եւ հայտարարել, որ «կրկին սիրահարվել է հրեաներին»

14:34   26 մարտի, 2023

Ռեփեր Քանյե Ուեսթը երկար դադարից հետո առաջին գրառումն է հրապարակել Instagram-ում։

Յեն տեղադրել է «21 jump street 2012» (2012) ֆիլմի պաստառը։ Նրա խոսքով՝ ժապավենը դիտելուց հետո ինքը «կրկին սիրահարվել է հրեաներին»։

View this post on Instagram

A post shared by Ye (@kanyewest)

«Ոչ ոք չպետք է մեկ կամ երկու հոգու նկատմամբ զայրույթը վերածի ատելության միլիոնավոր անմեղ մարդկանց նկատմամբ։ Ոչ մի քրիստոնյայի չի կարելի հակասեմական անվանել՝ հաշվի առնելով, որ Հիսուսը հրեա է»,- հայտարարել է նա:

Ռեփերն առանձին շնորհակալություն է հայտնել գլխավոր դերակատար Ջոն Հիլին եւ սեր խոստովանել նրան։

2023 թվականի հունվարին Քանյե Ուեսթն ամուսնացել է իր նախկին աշխատակցուհի Բիանկա Ցենզորիի հետ։



© NEWS.am STYLE