Ընտանեկան ճամփորդություն, նոր վերելք․ հայտնիների Instagram-ը նախորդ շաբաթ (ֆոտո)

14:03   27 մարտի, 2023

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, գրեթե, ամեն շավաթ ուրախացնում է իր նոր վերելքներով։ Նախորդ շաբաթ երգչուհին ինստագրամյան իր էջում հայտնեց, որ ելույթ է ունենալու Lollapalooza փառատոնին։ Հայ երգչուհին մեկ բեմում հանդես կգա այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Kendrick Lamar-ը, Billie Eilish-ը, Red Hot Chili Peppers խումբն ու  Լանա դել Ռեյլը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rosa Linn (@rosalinnmusic)

 
Մինչ Ռոզա Լինը վայելում է իր հետեւրատեսլյան հաջողությունները, Հայաստանի այս տարվա ներկայացուցիչը՝ Բրյունետն, առաջին քայլերն է անում մրցույթը գրավելու համար։ Նրա Future Lover երգը YouTube-ում արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում, իսկ երգչուհին շարունակում է վայելել երկրպագուների սերն ու հիացմունքը։ Բրյունետը հազվադեպ է հրապարակումներ անում Instagram-ում, բայց նախորդ շաբաթ հետեւորդներին ուրախացրել է նոր տեսանյութով, որտեղ ցուցադրել է իր ոճային կերպարը։ Դասական կոստյումային լուքը նա կրում է ավելի ժամանակակից մոտեցմամբ՝ կարճ տոպի եւ բանդանայի համադրությամբ։ 

Instagram (1).jpg (1.12 MB)

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ հրապարակելով դստեր հետ համատեղ լուսանկարներ։ Հրապարակումներից մեկը Մանեն վերնագրել է Բրյունետի եվրատեսիլյան երգի բառերով՝ Be Good, Do Good, Look Good (Եղիր լավը, արա լավը, լավ տեսք ունեցիր․ հեղ․)։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mane Grigoryan (@manegrigoryan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mane Grigoryan (@manegrigoryan)


Աստղերն այս շաբաթ բավական շատ են ճամփորդել՝ թե Հայաստանում, թե երկրից դուրս։

Սիլվի Բարկովան, օրինակ, ազգությամբ հնդիկ ամուսնուն, ցուցադրել է հայկական ամենակոլորիտային քաղաքներից մեկը՝ Գյումրին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Silvi Barkova (@silvi_barkova)

Զույգը լուսանկարվել է քաղքի ֆոնին, նաեւ փորձել հնդկական պար պարել հենց Գյումրիում։ Զավեշտալի տեսանյութով դերասանուհին կիսվել է իր ինստագրամյան էջում։ Սիլվին նշել է, որ Գյումրին արդեն դարձել է նաեւ իր ամուսնու սիրելի քաղաքներից մեկը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)

 
Հայ բլոգերների ու հայտնիների մի խումբ էլ հանգիստն անցկացրել է Եգիպտոսում։ Նրանց թվում էին նաեւ Լիա Զախարյանը, Էմմա Սապունջյանը, Սարո Գեւորգյանը, Օվսին ու Անդոն, որոնք ակտիվորեն հրապարակումներ էին անում իրենց եգիպտական հանգստից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emma Sapunjyan (@emma.sapunjyan)


Իսկ Մարինկա Խաչատրյանի համար հանգիստը նոր է սկսվում։ Դերասանուհին մեկնել է Ալբանիա, որտեղից ջերմ հրապարակումներ է անում։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ Մարինկան արդեն հասցրել է լինել Տիրանայում եւ Բերատում։ 

337131875_161299433468763_3381970968567999371_n.jpg (363 KB)

337147384_916060339541264_7439619978978720741_n.jpg (357 KB)



© NEWS.am STYLE