«Այաս»-ը Պրահայի միջազգային պարային մրցույթում արժանացել է «Գրան պրիի». «Շալախոն»՝ մրցույթի լավագույն բեմադրություն

13:14   27 մարտի, 2023

«Այաս» պարային դպրոցը մարտի 25-ին, Պրահայում կայացած «Holiday of spring» պարային մրցույթում ներկայացրել է 14 պարային բեմադրություններ՝ դասական, ժողովրդական, ջազային, ստեպ եւ մոդերն պարաոճերում:

Արժանացել է՝ 7 առաջին, 3 երկրորդ եւ 4 երրորդ կարգի մրցանակների:

«Շալախո» պարային  բեմադրությունը ստացել է հատուկ մրցանակ, որպես մրցույթի լավագույն պարային բեմադրություն:

336772251_174335345450556_3311475431881737318_n.jpg (307 KB)

Ինչպես նաեւ, «Այաս» պարային դպրոցն արժանացել է մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Գրան-Պրի»-ի:

334905242_3054671911504982_3692077567936776781_n.jpg (241 KB)

Բեմադրություների հեղինակ եւ գեղ. ղեկավար՝ Ասյա Թադեւոսյան:

Դասական պարի պարուսույց՝ Հայկ Ավագյան:

Պարուսույցներ՝ Էլեն Կարապետյան, Ռիմա Նուդնայա:

Կազմակերպչական ղեկավար՝ Անի Հակոբյան:



© NEWS.am STYLE