Բրուք Շիլդսը պատմել է, որ նախկին ամուսինը՝ Անդրե Աղասին, «կոտրել է իր բոլոր գավաթները» «Ընկերներ» սիթքոմում իր դերի պատճառով

15:25   27 մարտի, 2023

Հոլիվուդյան դերասանուհի Բրուք Շիլդսը պատմել է, որ նախկին ամուսինը՝ Անդրե Աղասին, «կոտրել է իր բոլոր գավաթները» «Ընկերներ» կուլտային սիթքոմում իր դերի պատճառով:

The New Yorker-ին տված նոր հարցազրույցում Շիլդսը բացահայտել է, որ Աղասին բուռն է արձագանքել 1996 թվականի «Ընկերներ» ֆիլմում իր կատակերգական դերին, որտեղ նա մարմնավորել է Էրիկային՝ Ջոի Թրիբիանիի կերպարով տարված հերոսուհուն:

брук1.jpg (44 KB)

Նրա խոսքով՝ Աղասին այնքան էր զայրացել այդ դերի պատճառով, որ ջարդել էր իր բոլոր գավաթները։ Նա նշել է, որ Աղասին, ում հետ ամուսնացած է եղել 1997-ից 1999 թվականներին, ստուդիայում էր եւ հետեւում էր իր եւ Մեթ Լեբլանի խաղին։ Թեեւ պրոդյուսերներն ի սկզբանե հանել էին այն տեսարանը, որտեղ դերասանուհու կերպարը լիզում է Ջոիի մատները, քանի որ վախենում էին, որ դա «չափից դուրս խենթ կնայվեր», նրանք, ի վերջո, փոխել են իրենց միտքն ու թողել այն:

«Անդրեն ստուդիայում էր եւ աջակցում էր ինձ, հետո դուրս վազեց,-պատմում է Շիլդսը:- Նա ասաց. «Բոլորը ծիծաղում են ինձ վրա: Քո պատճառով ինձ հիմարի տեղ դրեցին»: Ես պատասխանեցի. «Սա կատակերգություն է։ Ի՞նչ է պատահել քեզ»:



© NEWS.am STYLE