Ջեյն Ֆոնդան պատմել է Ջենիֆեր Լոպեսից ստացած ապտակի մասին

21:26   27 մարտի, 2023

Ջենիֆեր Լոպեսի ադամանդները կարող են վտանգավոր լինել։ Ջեյն Ֆոնդան հայտնել է, որ Ջեյ Լոն վնասել է իր հոնքը հայտնի «Իմ սկեսուրը հրեշ է» կատակերգության ապտակի ժամանակ եւ «այդպես էլ ներողություն չի խնդրել»:

фон3.jpg (50 KB)

Դրյու Բերիմորի շոուի ժամանակ 85-ամյա լեգենդար դերասանուհին կրկին անդրադարձել է իր ամենանշանավոր դերերից մի քանիսին: Երբ Բերիմորը ցուցադրել է 2005 թվականի ռոմանտիկ կատակերգությունից Ֆոնդայի եւ Լոպեսի կերպարները, 85-ամյա դերասանուհին կիսվել է կուլիսային մի պատմությամբ։ «Այն, ինչ անմիջապես գալիս է մտքիս՝ ապտակի տեսարանն է», - սկսել է Ֆոնդան: «Ես հարվածեցի նրան, նա հարվածեց ինձ, ես նրան… Ջենիֆերն ունի հսկայական ադամանդե մատանի, եւ երբ նա մի անգամ հարվածեց ինձ, այն ճեղքեց իմ ունքը»: «Եվ նա այդպես էլ ներողություն չխնդրեց»,- կատակել է դերասանուհին։

фон2.jpg (60 KB)

Լոպեսը նույնպես պատմել է ապտակի հայտնի տեսարանի մասին, սակայն ասել էր, որ ներողություն է խնդրել Ֆոնդայից: Միայն թե Լոպեսը կարծում էր, որ դա իր եղունգի պատճառով է եղել: «Ես տխրել էի», - ասել է Լոպեսն իր YouTube-յան ալիքում 2019 թվականին: Ես փնթփնթացի. «Օ՜, կներես»: Եվ նա ասաց․ «Ամեն ինչ կարգին է։ Ամեն ինչ կարգին է»։ Դա սարսափելի կապտուկ էր, բայց նրան դա չէր հետաքրքրում»: Լոպեսը Ֆոնդայի հետ աշխատելն անվանել է իր «կարիերայի կարեւորագույն իրադարձություններից»:



© NEWS.am STYLE