erEvan Officiel-ը փարիզյան L'Officiel-ում

11:20   28 մարտի, 2023

Հայկական բաղադրիչով ֆրանսիական ապրանքանիշը հայտնվել նորաձեւության ամսագրերից մեկում։ La Marche Bleue նախագծի մասնակիցները կեցվածք են ընդունել Ֆաուստո Էլիզալդի տեսախցիկի առաջ՝ մասամբ կրելով erEvan Officiel-ի հանդերձանքը։ Հենդչոքեր Լեոն փորձել է կապույտ թավշյա մարզաշապիկ, իսկ նրա գործընկեր Սուլիան Ռիոսը՝ ջինսե բաճկոն։ Նախկինում ապրանքանիշի արտադրանքը նկատվել է GQ-ում եւ Vanity Fair-ում:

Ֆրանսիական erEvan Officiel ապրանքանիշի հայկական տարրը հարգանքի տուրք է ապրանքանիշի դիզայներ եւ հիմնադիր Էվան Մորելլոյին՝ նրա պատմական հայրենիքին: Նշենք, որ նա մոր կողմից հայի արյուն ունի։

Ապրանքանիշի սիլուետները ոգեշնչված են ֆրանսիական ռիվիերայով, որտեղ բացվել է առաջին erEvan Officiel խանութը (Սեն-Տրոպեում - խմբ.)։ Վերջերս ապրանքանիշը ներկայացվել է նաեւ Փարիզում՝ հեղինակավոր Սեն Ժերմեն թաղամասում։



© NEWS.am STYLE