Հրապարակվել է «The Kardashians» շոուի երրորդ եթերաշրջանի առաջին թրեյլերը

00:12   28 մարտի, 2023

Հրապարակվել է «The Kardashians» շոուի երրորդ եթերաշրջանի առաջին թրեյլերը։ Տեսահոլովակը շատ դրամա է խոստանում։

Կապույտ թավշյա հագուստով Քլոե Քարդաշյանն ասում է, որ կցանկանար երկրպագուներին ասել, որ հանգստի սեզոն է լինելու, բայց, ցավոք, այստեղ շատ դրամա կա: Կարեւոր իրադարձություններից են Քիմ Քարդաշյանի լացը, որը եղել է կադրից դուրս ինչ-որ մեկի վրա բղավելուց հետո, Սքոթ Դիսիկի վերադարձը եւ Քորթնի Քարդաշյանը, որը բողոքել է «լոյալության» բացակայությունից:

хлоя.jpg (59 KB)

Քրիս Ջենները կիսվել է մի հոլովակով՝ մակագրելով «The Kardashians-ի 3-րդ սեզոնի պրեմիերան մայիսի 25-ին @hulu-ով!!!! Դիտեք միջազգային մակարդակով Disney Plus-ով եւ Star+-ով Լատինական Ամերիկայում»:

sadkim.jpg (27 KB)

Ռեալիթի շոուի 3-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա մայիսի 25-ին Hulu-ով, նոր դրվագները կցուցադրվեն ամեն հինգշաբթի:



© NEWS.am STYLE