«Ուտում ես այնտեղ, որտեղ ք․․ու՞մ ես»․ երկրպագուները զայրացել են Քորթնի Քարդաշյանի վրա՝ լոգարանում ուտելիքի համար

13:24   28 մարտի, 2023

Քորթնի Քարդաշյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որի համար բուռն քննադատության է ենթարկվել։ 43-ամյա ռեալիթի հեռուստաաստղի հրապարակած կադրերից մեկն արվել է լոգասենյակում, որտեղ ուտելիքներ կան՝ այդ թվում զուգարանակոնքին:

кортни.jpg (126 KB)

Քննարկվող լուսանկարը վարդաջրով վաննան է, որը շրջապատված է մեծ քանակությամբ սննդի ափսեներով կապույտ սալիկապատ հատակի վրա, ներառյալ ծածկված զուգարանակոնքը: «Զուգարանում ուտելը զզվելի է»,- գրել է մեկնաբաններից մեկը՝ ի պատասխան Poosh-ի հիմնադրի գրառմանը:

кортни1.jpg (109 KB)

Ուտեստները ներառում էին համբուրգեր, մի ափսե ելակ, վարունգի աղցան, հավի կտորներ եւ մի շարք աղանդեր: Վաննայի կողքին մի դույլ շամպայն կար։ «Ինչու՞ է զուգարանակոնքի վրա համբուրգեր», - հարցրել է մեկ այլ շփոթված հետեւորդ։ «Լոգարանի այդ տեսարանն այն է, ինչից ստեղծվում են մղձավանջները», - կարդում ենք մեկ այլ մեկնաբանության մեջ: «Դուք ուտում եք այնտեղ, որտեղ ք․․ու՞մ եք», - հարցրել է մեկ ուրիշ օգտատեր։



© NEWS.am STYLE