Միխայիլ Գալուստյանի 11-ամյա դուստրը դարձել է մանկական հագուստի դիզայներ

15:25   28 մարտի, 2023

Դերասան Միխայիլ Գալուստյանի 11-ամյա դուստրը՝ Էլինան, դարձել է մանկական հագուստի մոդելավորող, գրում է «MK»-ն։

Աղջիկը ցուցադրել է իր աշխատանքի առաջին արդյունքը՝ նա պոդիում է բարձրացել սեփական արտադրության վառ կոստյումով։ «Գնացի խանութ եւ հասկացա, որ իմ տարիքի համար նորմալ հագուստ չկա։ Հետո որոշեցի ստեղծել իմ հավաքածուն։ Ինձ փոքր-ինչ մայրս է հուշել», - կիսվել է Գալուստյանի դուստրը:

михаил.jpg (125 KB)

Գալուստյանի կնոջ՝ Վիկտորյայի խոսքով, դուստրն է նկարել հավաքածուն, իսկ հագուստի գույնի եւ աքսեսուարների ընտրության հարցում իրեն օգնել է ավագ քույրը՝ Էստելլան։ «Նա եկավ մեզ մոտ եւ ասաց. «Մայրիկ եւ հայրիկ, ես կկարեմ իմ հագուստի հավաքածուն: Մենք պատասխանեցինք. «Մենք աջակցում ենք քեզ, հաջողություն»: Մեր դուստրն, իհարկե, խորհրդակցել է մեզ հետ՝ դուր է գալիս նրան, թե ոչ, բայց հիմնականում դա իր ընտրությունն ու ճաշակն է»,- կիսվել է նա։

Դերասանի կինը կիսվել է, որ հագուստ ընտրելիս ինքն ու ամուսինը օգտվում են դստեր խորհուրդներից։ «Նա շատ լավ ճաշակ ունի, եւ ես կարծում եմ, որ նա կշարունակի զարգանալ այս ուղղությամբ», - նշել է Վիկտորյան:



© NEWS.am STYLE