Ալեքսիս Օհանյանը՝ Սերենա Ուիլյամսի հետ իր առանձնահատուկ ամուսնության, դստեր դաստիարակության վերաբերյալ Բարաք Օբամայի խորհուրդների մասին

20:20   28 մարտի, 2023

Ալեքսիս Օհանյանը պատմել է Սերենա Ուիլյամսի հետ իր յուրահատուկ ամուսնության եւ այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ազդել դստեր՝ Օլիմպիային դաստիարակելու իր ոճի վրա:

E!News-ին տված բացառիկ հարցազրույցում Օհանյանը նշել է, որ իր կինը միշտ բարձունքում է՝ թե՛ որպես մարզիկ, թե՛ գործարար կին։ Օհանյանը կիսվել է, թե ինչու է իրենց ամուսնությունը համարում հաջողված. «Սերենայի նման առանձնահատուկ մեկին որպես զուգընկեր ունենալն ինքնակատարելագործման մշտական ​​հիշեցում է», - բացատրել է նա։ «Ես հասկացա, որ գտել եմ այն ​​մարդուն, ում հետ պատրաստվում էի անցկացնել իմ մնացած կյանքը, քանի որ նա այն մարդն էր, ումից երբեք առաջ չեմ անցնի»: 39-ամյա տղամարդը հիշել է, թե ինչպես է նախկին հարաբերություններում միշտ ինչ-որ պահի գիտակցել. «Սա այն չէ»:

Օհանյանի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նույնիսկ մի քանի «լավ խորհուրդ» է տվել աղջկա հայր լինելու վերաբերյալ։ «Մարդ, ով հանդիսանում եք Ձեր կնոջ համար․ դա տղամարդն է, ում Ձեր դուստրը պիտի տեսնի ու հույն ունենա հանդիպել։ Այսպիսով, հիշեք, որ ամեն անգամ, երբ դուք ձեր կնոջ հետ եք, դուք նման վարքագիծ եք ձեւավորում ոչ միայն ձեր դստեր, այլեւ բոլոր նրանց համար, ում նա կհանդիպի հետագա կյանքում»:

Ահա, թե ինչու է այժմ Օհանյանն անում «այն ամենն, ինչ իրենից կախված է», որպեսզի օրինակ լինի իր փոքրիկ աղջկա համար, այդ թվում՝ ներդրումներ կատարելով «Angel City»-ում՝ կանանց ֆուտբոլի թիմում։



© NEWS.am STYLE