Երգչուհի Lizzo-ն որոշել է ձմռան ավարտը նշել բիկինիով լուսանկարներով

21:24   28 մարտի, 2023

«Գրեմմիի» դափնեկիր Lizzo-ն որոշել է տոնել ձմռան ավարտը՝ հրապարակելով բիկինիներով լուսանկարներ, որոնցով երկրպագուների հետ կիսվել է Instagram-ում։

Իր առաջին գրառման մեջ Lizzo-ն ջերմանում է արեւի տակ է սպիտակ ավազով լողափում՝ բյուրեղապակյա կապույտ ալիքների ֆոնին։ Նա մուգ կապույտ լողազգեստով է, որը համադրել է արեւային ակնոցով: «Բահամներ! Պատրա՞ստ եք: Կհանդիպենք շուտով»,- մակագրել է նա հրապարակումը։

Երկրորդ գրառման մեջ Lizzo-ն սելֆիների շարքում ներառել է նաեւ հոլովակ, որտեղ ցուցադրում է իր ամբողջ հանդերձանքը հայելու մեջ: Լուսանկարներում նա կեցվածք է ընդունել սեւ բիկինիով, իսկ ձեռքում Corona գարեջրի շիշ է։ Իսկ կերպարն ամբողջացրել է փայլուն արծաթյա ականջօղերով ու սեւ սանդալներով:



© NEWS.am STYLE