Բրիտանացին 10.000 դոլար է ծախսել ամբողջ մարմնին դաջվածք անելու համար՝ ներառյալ սեռական օրգանները

23:17   28 մարտի, 2023

Մանչեսթերցի Ռեյ Հոութոնը սկսել է դաջել իր ամբողջ մարմինը բանակում գտնվելու ընթացքում եւ դրանից հետո չի դադարում:

тату3.jpg (93 KB)

Այժմ 65-ամյա տղամարդու ամբողջ մարմինը ծածկված է դաջվածքներով, նույնիսկ ինտիմ հատվածները։ Դաջվածքներն արժեցել են մոտ 10 հազար դոլար: Բրիտանացին South West News Service-ին ասել է, որ ցանկանում է «որոշ ժամանակով» դաջվածք անել իր առնանդամի վրա, սակայն նրա մշտական ​​վարպետը հրաժարվել է դա անել։ Հետո նա գտել է մեկ ուրիշին։ Հոութոնը դաջվածք է արել իր սեռական օրգանների վրա, ինչի համար ստիպված է եղել օրգանը փաթաթել գրտնակի շուրջը։ «Մենք գրտնակ էինք օգտագործում, քանի որ դա դաջվածք անելու ամենահեշտ ձեւն էր», - բացատրել է նա: «Սկզբում դա բավականին տարօրինակ էր, բայց իմաստալից էր: Այն հիանալի աշխատեց»:

тату.jpg (103 KB)

Չորս ժամ տեւած դաջվածքից հետո նրա ամորձիները «չորս անգամ» ուռել էին իրենց սովորական չափից։ «Ես այլեւս ցավ չեմ զգում։ Բավականին շատ արյուն կար, եւ հաջորդ օրը անհարմար էր քայլել»։

тату1.jpg (110 KB)

Բոդիբիլդերը խոստովանել է, որ սոցիալական ցանցերում հսկայական քանակությամբ հաղորդագրություններ է ստանում՝ խնդրելով ցույց տալ մարմնի ինտիմ հատվածները։ Եվ հիմնականում նման խնդրանքներով դիմում են տղամարդիկ, ովքեր «անընդհատ» խնդրում են տեսնել նրա դաջված սեռական օրգանները։



© NEWS.am STYLE