Այժմ դուք կարող եք նաեւ բոքսով զբաղվել ոճային կերպարում՝ 15000 դոլար արժողությամբ Louis Vuitton ձեռնոցներով

22:04   28 մարտի, 2023

Այժմ դուք կարող եք նաեւ բոքսով զբաղվել ոճային կերպարում՝ Louis Vuitton ձեռնոցներով։ Լոս Անջելեսի Justin Reed խանութը վերջերս իր Instagram-ում եւ կայքում տեղադրել է հազվագյուտ աքսեսուար, այս անգամ դասական շագանակագույն ու նարնջագույն գույնի LV մոնոգրամով բռնցքամարտի ձեռնոցներ, հայտնում է Hypebeast-ը:

Բռնցքամարտի ձեռնոցներն ունեն համապատասխան կաշվե պատյան, ինչպես նաեւ պայուսակով, որի վրա գրված է «K.L» տառերը՝ ի պատիվ հանգուցյալ Կառլ Լագերֆելդի: Ապրանքի նկարագրության մեջ նշվում է, որ բռնցքամարտի ձեռնոցները թվագրվում են 2014 թվականին եւ ներկայացվում են վկայականի հետ:

Ձեռնոցների պատյանում առկա է նաեւ բռնցքամարտի մարզման գորգ, որը, ըստ երեւույթին, ցույց է տալիս 1-ից 12 համարներով մի շարք քայլեր եւ դրոշմված են LV խորհրդանիշներով: Գորգն օգտագործվում է ձեռնոցների հետ միասին, ինչպես նաեւ QR կոդը, որը հաճախորդին տանում է մի էջ, որտեղ բռնցքամարտի տարբեր տեսանյութերի հասանելիություն կարող են ստանալ:

Ձեռնոցներն ու պատյանը գտնվում են գերազանց վիճակում եւ ներկայումս հասանելի են 15000 դոլարով:



© NEWS.am STYLE