Դասական, սպորտային կամ casual՝ ո՞ր ոճն ես նախընտրում դու։ Գարունը թույլ է տալիս զգեստապահարանում ունենալ հարուստ տեսականի՝ ցանկացած կերպար ավելի թրենդային ու հետաքրքիր դարձնելու համար։
Սեզոնի ամենատարածված թրենդը շարունակում է մնալ միատոն look-ը։
Երգչուհի Աննա Դովլաթյանը հերթական միջոցառման համար նախընտրել է ամբողջական սեւ կերպարը։ Աննան կլասիկ կերպար է ստացել օվերսայզ սեւ պիջակի, դրան համապատասխան երկարություն ունեցող զգեստի ու երկար ճտքակոշիկների համադրությամբ։ Երգչուհին կերպարը մեղմացրել է մարմնագույն զուգագուլպաների ու կրեմագույն պայուսակի ընտրությամբ։
«Միսս Հայուհի 2018» մրցույթի հաղթող, մոդել Արենա Զեյնալյանն օրերս եւս հրապարակում է արել, որտեղ միատոն կերպարով է։ Ի տարբերություն Աննայի՝ Արենան նախընտրել է total white` ամբողջական սպիտակ տեսքը՝ թրենդային կտրվածքով սպիտակ տոպ, կարճ շրջազգեստ ու ժակետ՝ սպորտային կոշիկների համադրությամբ։
Շարունակելով total look-երի շարքը՝ չէինք կարող շրջանցել նաեւ դերասանուհի Էմմա Սապունջյանին, որը նախորդ շաբաթ հանգիստն էր վայելում Եգիպտոսում։ Հասարակ սպիտակ տոպ, լայնեզր տաբատ ու սպորտային կոշիկներ՝ շատ հարմար կերպար ծովափնյա հանգստի համար։ Look-ն ամբողջացնում են արեւային ակնոցները։
Դալիթա Ավանեսյանը հերթական միջոցառմանը ներկայանալու համար նախապատվությունը տվել է դասական ոճին։ Երգչուհին ընտրել է փիրուզագույն կոմբինիզոն եւ սպիտակ պիջակ։ Գարնանային լուսանկարն ամբողջացրել են վարդագույն կակաչները։
Սիրուշոն հայտնի է հայկական զարդերի ու թրենդային կերպարների համադրություններով։ Նրա հերթական կերպարը կրկին ավանդական զարդերի ու ժամանակակից հագուստի մասին է։ Երգչուհին casual ոճում է, որն ամբողջացրել են իր բրենդային զարդերը՝ արծաթյա մատանիների առատ ընտրությամբ։ Կերպարին առօրյա պարզություն են հաղորդում բարձր հավաքված մազերը։
Լուսանկարներները՝ հայտնիների ինստագրամյան էջերից