«Եվ ես, եւ աղջիկս կարող էինք, ուղղակի, չլինել, չապրել, բայց փրկվեցինք». Հասմիկ Խոջյան

10:05   29 մարտի, 2023

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այսօր` մարտի 29-ին, նշում է ծննդյան 28-ամյակը: Իր տարեդարձը դերասանուհին առաջին անգամ տոնում է 27 օրական դստեր՝ Նարէի հետ: Դերասանուհին հետեւորդների հետ կիսվել է նաեւ ծանր ծննդաբերության մասին՝ պատմելով, թե ինչու է այս ծննդյան օրը համարում «Վերածնունդ».

«Ես երջանիկ մարդ եմ, ու սիրում եմ կյանքը..... այնքան շատ եմ սիրում, որ վերջերս Աստված հնարավորություն տվեց վերածնվելու, որովհետեւ ե՛ւ ես, ե՛ւ աղջիկս կարող էինք ուղղակի չլինել, չապրել, բայց փրկվեցինք,
ու ես իմ այս օրը՝ իմ 28 ամյակը, անվանում եմ «Վերածնունդ»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hasmik Khojyan (@hasmikkhojyan)


Ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուն իմ ընտանիք(ներ)ի, ընկերների, սիրելի աշխատանքի ու բացվող օրը վայելելու համար»,-անկեղծացել է դերասանուհին:

Հասմիկի դուստրը՝ Նարէն, լույս աշխարհ է եկել մարտի 2-ին: Ավելի ուշ, պատմելով ծննդաբերության մասին, դերասանուհին նշել էր,-«Պլանային կեսարյան էր, բայց ստացվեց շտապ ու անհապաղ վիրահատություն, ու փառք Աստծո, որ հասցրեցինք»:



© NEWS.am STYLE