Մաստակը, որը ժամանակին եղել է Ռոբերտ Դաունի կրտսերի բերանում, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով

12:30   29 մարտի, 2023

Մաստակը, որը ժամանակին եղել է «Երկաթե մարդու» բերանում՝ Ռոբերտ Դաունի կրտսերի, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով։

eBay-ի օգտատերերից մեկը պնդում է, որ ստացել է Դաունիի օգտագործած մաստակը, երբ անցյալ ամիս Marvel-ի աստղը հայտնվեց Ջոն Ֆավրոյի Հոլիվուդի Փառքի ծառուղու արարողությանը: eBay-ում մաստակի մեկնարկային գինը սահմանվել է $40,147,47: Այնուամենայնիվ, այն կարող է էլ ավելի բարձրանալ, եթե այն հրահրի հայտային պատերազմ:

Աճուրդը կավարտվի ուրբաթ օրը՝ ապրիլի 1-ին։ Ծամած մաստակը հաջողակին կուղարկեն պլաստիկ տարայի մեջ, եւ չի կարողանա այն վերադարձնել։



© NEWS.am STYLE