Քրիստինա Ագիլերան թողարկել է շամպայնի բույրով կանացի լուբրիկանտներ

13:17   29 մարտի, 2023

Քրիստինա Ագիլերան դարձել է կանանց սեռական առողջության Playground ապրանքանիշի նոր համահիմնադիրը եւ գլխավոր խորհրդականը:

Ջրի հիմքով «Genie in a Bottle»-ն առաջին եւ միակ FDA-ի կողմից հաստատված քսանյութն է՝ չորս եզակի բաղադրիչներով: Դրանք հասանելի են Playground-ի կայքում եւ Amazon-ում 25 դոլարով, զվարճալի անուններով, ինչպիսիք են Date Night-ը, որն ըստ Ագիլերայի՝ իր սիրելի շամպայնն ու վանիլի համով քսուքն է:

луб.jpg (22 KB)

«Մենք բավականաչափ ժամանակ չենք ծախսում խնամելու եւ սիրելու ստորին հատվածը, որը նաեւ կանանց մարմնի էպիկենտրոնն է ու ամենակարեւոր մասնիկը եւ արժանի է նույն որակի, ինչպես ցանկացած այլ միջով: Ես այնքան ոգեւորված եմ, որ բացի իմ երաժշտությունից ու պարզապես այս հաղորդագրությունների մասին խոսելուց կամ երգելուց, ես կարող եմ մարդկանց տրամադրել միջոց, որով նրանք իսկապես կարող են ընդլայնել իրենց հնարավորությունները»,- ասել է Ագիլերան Forbes-ին։



© NEWS.am STYLE