Wine Story. ավստրալուհին տան մաքրման աշխատանքներին ժամանակ իրական գանձ է գտել՝ 50-ամյա տեսակավոր գինիների պահոց

15:30   29 մարտի, 2023

Ավստրալուհին իր տունը մաքրելիս իսկական գանձ է գտել՝ 50 տարվա վաղեմության տեսակավոր գինիների պահոց։

28-ամյա Ինգրիդը, որը ծագումով Սիդնեյից է, ասել է, որ մաքրելիս գտել է ծանր արկղ, որն ինքն ու իր ամուսինը դժվարությամբ են բարձրացրել: Պարզվել է, որ այն պարունակում է մեկ տասնյակ շիշ գինի, որոնք դեռ լիքն էին, վերծանելի պիտակներով, որոնք ցույց էին տալիս՝ գինիներն արտադրվել են դեռեւս 1969 թվականին։

Գինիներն արտադրվել են Modbury Estate-ում, որը գտնվում է Հարավային Ավստրալիայի Ադելաիդա նահանգի Վինն-Վեյլ-ում:

Ինգրիդը նշել է, որ ինքը նկատել է եւս մի քանի տուփ տան տակ եւ առաջիկա օրերին մտադիր է շարունակել գանձերի որոնումը։



© NEWS.am STYLE