Քիմ Քարդաշյանը կիսվել է իր եւ Քլոեի «առաջին սելֆիով»

16:30   29 մարտի, 2023

Քիմ Քարդաշյանը կիսվել է մանկության տարիներին արված լուսանկարով, որում պատկերված է իր 38-ամյա քրոջ՝ Քլոեի հետ։

ezgif.com-webp-to-jpg (2).jpg (84 KB)

SKIMS ապրանքանիշի հիմնադիրն Instagram-ի Stories բաժնում լուսանկար է հրապարակել մի քանի օր անց այն բանից հետո, երբ բիկինիով քույրերը քննադատության են ենթարկվել։ Ռեալիթի հեռուստաաստղը հրապարակել է «առաջին» սելֆին, որն արել է իր կրտսեր քրոջ՝ Քլոեի հետ մանկության տարիներին։ Քիմը մոնտաժել է կադրը՝ ներքեւում ներառելով ավելի վերջերս արված սելֆի: «Օ՜, իմ առաջին սելֆին, որ երբեւէ արել եմ իմ Կոկոյի հետ եւ հիմա նայեք մեզ»:

кардаш21.jpg (53 KB)

Քիմն ու Քլոեն վերջերս քննադատության են ենթարկվել, քանի որ որոշ երկրպագուներ ասում են, որ իրենց բիկինիով լուսանկարներում նրանք ավելի շատ նման են զույգի, քան երկու քույրերի:

кардаш22.jpg (56 KB)



© NEWS.am STYLE