Օրվա look-եր. Աննա Թովմասյան, Տաթեւիկ Ադումյան, Աննա Մանուչարյան, Անիտա Ավետիսյան, Մերի Երեմյան

21:09   29 մարտի, 2023

NEWS.am STYLE-ը հայտնիների ինստագրամյան էջերից առանձնացրել է   5 կերպար, որոնք ներկայացնում ենք «Օրվա look-եր» խորագրում:

Արամեն եւ կինը՝ Աննա Թովմասյանը, հանգիստն են վայելում Մալդիվներում: Աննան լողափից լուսանկարներ է հրապարակել, որոնցում ծաղկային պրինտով եթերային դեղին զգեստով է: Ի դեպ, պրինտները արդիական են ցանկանած սեզոնին, գարնանը՝ հատկապես:

337503130_1545796565912601_3992487220649456054_n.jpg (172 KB)

Տաթեւիկ Ադումյանը որոշել է ճանապարհորդել դեպի իննսունականներ: Դա շատ բնական է տրվել դերասանուհուն՝ հաշվի առնելով, որ նորաձեւությունը մեր օրերում հաճախ է հայացք նետում դեպի անցյալ: Տաթեւիկը թրենդային կտրվածքով սպիտակ տոպը համադրել է ջինսե լայն տաբատի հետ, որի ցածր գոտկատեղից թեթեւակի տեսանելի է դերասանուհու ներքնազգեստը: Կերպարն ամբողջացրել են աֆրո հյուսքերը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tatevik Adumyan (@adumyantatevik)

Աննա Մանուչարյանը լուսանկարներ է հրապարակել Փարիզից: Դերասանուհին իր կերպարներով չի զիջում ոճային դստերը՝ Մալենային: Աննան ամենապարզ՝ ջինս + տոպ համադրությունը ավելի հետաքրքիր է դարձրել լայնեզր գլխարկի ընտրությամբ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Աննա Մանուչարյան (@_manucharian_)



Կենդանական պրինտը շարունակում է մնալ թրենդի մեջ: Զեբրային կամ վագրային նախշերը ներկայացվում են ոչ միայն ավանդական գույներով, այլեւ այլ հետաքրքիր երանգներով: Դերասանուհի Անիտա Ավետիսյանն, օրինակ, նախընտրել է վագրային պրինտով տաբատը՝ վարդագույն երանգի մեջ: Այն համադրել է նույն գույնի կաշվե պիջակով ու սեւ տոպով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anita Avetisyan (@anita_avetisyan)



Դասականը միշտ թրենդային է՝ հատկապես ժամանակակից լուծումներով, ինչպես, օրինակ, արել է դերասանուհի Մերի Երեմյանը: Կոստյումային իր լուքը նա համադրել է սպորտային կոշիկների հետ: Մերին ընտրել է շագանակագույն պիջակ ու լայն տաբատ, սպիտակ վերնաշապիկ, որի տակից կրում է սպիտակ տոպ՝ այսպիսով ստանալով թե դասական, թե սպորտային տեսք:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ᴍᴀʀʏ (@maryyeremyan)



© NEWS.am STYLE