Լայոնել Ռիչին խոստովանել է, որ իր հետ սեքսն այժմ ավելի շատ հիշեցնում է սպրինտի, քան մարաթոնի

22:20   29 մարտի, 2023

Ամերիկացի երգիչ Լայոնել Ռիչին խոստովանել է, որ իր հետ սեքսն այժմ ավելի շատ հիշեցնում է սպրինտ, քան մարաթոն։

The View հեռուստաշոուի ընթացքում 73-ամյա երգիչ եւ երգահանին միացել են American Idol-ի դատավորներ Քեթի Փերին եւ Լյուկ Բրայանը։

Այն բանից հետո, երբ թեման անցավ Ռիչիին եւ նրա 1983 թվականի «All Night Long» հիթին, նա կատակել է, որ իր հետ սեքսն այլեւս չի տեւում «ամբողջ գիշեր»:

Հաղորդավարուհի Սառա Հեյնսն ավելի «ինտիմ հարց» ուներ եւ ձայնն իջեցրել է՝ խորամանկորեն հարցնելով. «Ո՞րն է այս երգի պատմությունը»: «Երբ ես գրեցի «All Night Long»-ը, այն իսկապես շարունակվում էր ամբողջ գիշեր», - պատասխանել է Ռիչին: «Այժմ իմ «ամբողջ գիշերը» կրճատվել է մինչեւ դաժան 15 րոպե»,- կատակել է նա՝ առաջացնելով հանդիսատեսի եւ հաղորդավարների ծիծաղը:

Այնուամենայնիվ, Քեթի Փերին տպավորված էր 73-ամյա հիթմեյքերի տոկունությամբ: «Տասնհինգ րոպե՞։ Երկար ժամանակ է, ընկեր», - ասել է նա:

Լայոնելի ներկայիս ընկերուհին՝ Լիզա Փարիջին, 40 տարով փոքր է նրանից։

Ռիչին նախկինում ամուսնացած է եղել Բրենդա Հարվիի հետ 1975-1993 թվականներին, նրանք որդեգրել են իրենց ավագ դստերը՝ Նիկոլ Ռիչիին։



© NEWS.am STYLE