Հայ մոդելը՝ Befree-ի գարուն/ամառ 2023 գովազդային արշավում

10:50   30 մարտի, 2023

Թեեւ տեղական մոդելային համայնքը գտնվում է սկզբնական փուլում, սակայն արդեն կարելի է որոշակի առաջընթաց գրանցել։ Այսօրվա հերոսուհու հաջողությունները բացառություն չեն:

Լուսին Հարությունյանն այն աղջիկն է, ով զարդարել է Befree գովազդային արշավը։ Նրա լուսանկարներն այժմ տարածված են ապրանքանիշի տարբեր հաղորդակցման միջոցներով՝ Instagram-ից մինչեւ կայք:,

Արշավի լուսանկարիչը Դմիտրի Տաբուն էր։ Նրան հաջողվել է որսալ մեր հայրենակցուհու ոչ միայն դիմանկարային կադրերը, այլեւ ողջ հասակով։ Նկարահանումն ինքնին բավականին ընդգրկուն է ստացվել։ Եղել են բոլորովին այլ արտաքինով ու դեմքի դիմագծերով մոդելներ։

Նշենք, որ սա Լուսինի եւ Befree-ի առաջին համագործակցությունը չէ։ Նա նախկինում նույնպես համագործակցել է ապրանքանիշի հետ։

 Befree-ն ունի ավելի քան 255 խանութ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Վաճառքի աշխարհագրությունը սփռված է Ռուսաստանից, Բելառուսից մինչեւ Հայաստան ու Ղազախստան: Ապրանքանիշն առցանց ներկայացված է այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Amazon-ը, Zalando-ն, TaoBao-ն եւ Tmall-ը:

Վիկտորյա Պիսարենկո



© NEWS.am STYLE