Balenciaga-ն 925 դոլարով առաջարկում է տղամարդկանց բալետկաներ

13:43   30 մարտի, 2023

Balenciaga նորաձեւության տունը հայտնի է իր սադրիչ դիզայնով, երբ խոսքը վերաբերում է կոշիկներին: Այս անգամ նորաձեւության տունը ներկայացրել է բալետկաներ, բայց առաջարկել է, որպեսզի դրանք կրեն տղամարդիկ:

«Leopold Ballerina» անունը կրող ապրանքները  հասանելի են փիրուզագույն, սեւ ու բաց բեժ գույներով:

бал1.jpg (23 KB)

Շատերը կարող են համարել, որ այս 925 դոլար արժողությամբ կոշիկները Balenciaga-ի համար տարօրինակ ընտրություն են, ապրանքանիշ, որը մեծ համբավ է ձեռք բերել մեծ մարզակոշիկներով եւ ուռուցիկ կոշիկներով։ Մյուսները, հնարավոր է հասկանան, որ ժամանակները փոխվում են: Vogue-ի հեղինակներից մեկը փորձարկել է MM6 Maison Margiela SS23 շոուի մի զույգ նմանատիպ կոշիկներ՝ գտնելով դրական միտումը: «Խրախուսելի է տեսնել որոշ նորաձեւության տներ, որոնք հակասում են գենդերային նորմերին՝ առաջարկելով տարբեր չափերի ոճեր իրեր, ինչը չկար 10 տարի առաջ»:

бал2.jpg (22 KB)

Բոլոր երեք մոդելները կիսում են նույն դիզայնը։ Դրանք պատրաստված է 100% պոլիեսթերից, կոշիկն ունի հատուկ կաշվե միջուկ եւ բարակ սեւ տակացու։

бал3.jpg (15 KB)

Բալենսիագայի «Leopold Ballerina»-ն հասանելի է առցանց կամ աշխարհի բոլոր բուտիկներում՝ EU 39-46 չափսերով:



© NEWS.am STYLE