«Վիշապի տան» երկրորդ եթերաշրջանը առաջինից կարճ կլինի

15:18   30 մարտի, 2023

HBO-ի «Գահերի խաղը» սերիալի պրիքվելի գալիք՝ երկրորդ եթերաշրջանը՝ «Վիշապի տունը» երկու դրվագով ավելի կարճ կլինի։

94592.jpg (236 KB)

Ըստ Deadline-ի՝ HBO-ի ներկայացուցիչը հաստատել է, որ «Վիշապի տան» երկրորդ սեզոնը բաղկացած է լինելու ութ դրվագից։ Առաջին եթերաշրջանն ուներ 10 սերիա։ Այնուամենայնիվ, երկրորդ սեզոնի դրվագների ավելի քիչ քանակությունը, ըստ երեւույթին, հանդիսանում է «Վիշապի տան» ապագայի երկարաժամկետ պլանի մի մասը, քանի որ HBO-ն արդեն ակնկալում է շոուի երկարացումը երրորդ սեզոնով։

94288.jpg (171 KB)

Սպասվում է, որ երկրորդ սեզոնը թողարկվելու է 2024 թվականի ամռանը։

93922.jpg (318 KB)

Նախկինում հաղորդվում էր, որ «Վիշապի տան» ստեղծողները նպատակ են ունեցել թողարկել երեքից չորս եթերաշրջան։ Ըստ Deadline-ի՝ 3-րդ սեզոնն արդեն պատրաստ է, քանի որ HBO-ն երկարաժամկետ պլաններ ունի սերիալի հետ կապված։ Այդ նպատակով սյուժետային որոշ կետեր, եւ նույնիսկ «մեծ կռիվը», ի սկզբանե նախատեսված 2-րդ սեզոնի համար, տեղափոխվել է 3-րդ եթերաշրջան, ուստի շոուն կշարունակվի:



© NEWS.am STYLE