Երկրպագուներն անհանգստացած են Քլոե Քարդաշյանի համար՝ կարծելով, որ նա «անճանաչելի» է դարձել

17:39   30 մարտի, 2023

Քլոեն սոցիալական ցանցերում նոր տեսանյութ է հրապարակել, որում խոսում է խելահեղ մարզումների մասին։ Տեսանյութը սկսվում է նրանով, որ Քլոեն խոսում է տեսախցիկի հետ՝ նստած իր հսկայական տնային մարզասրահում: «Փորձում եմ ուժ հավաքել մարզումների համար, ես պարզապես չեմ տրամադրություն չունեմ: Բայց եկեք սկսենք»:

Այնուհետեւ Քլոեն սկսում է ձգվել, մինչեւ նրան ընդհատում է դուստրը՝ Թրուն, ով մտնում է կադր՝ «Բարեւ» ասելու իր մայրիկի հետեւորդներին ու ցուցադրելու իր գեղեցիկ հյուսը: Նա նաեւ պարծենում է, որ երկու շաբաթ դպրոց գնալու կարիք չունի, քանի որ գարնանային արձակուրդ է: Չորսամյա աղջնակը տեսախցիկի առաջ զվարճալի դեմքեր անելով ավարտում է իր ելույթը։

chlo.jpg (56 KB)

Տեսանյութը դիտելուց հետո Reddit-ի եւ Instagram-ի երկրպագուները Քլոեին անվանել են «անճանաչելի»՝ ենթադրելով, որ նա պլաստիկ վիրահատությունների չափն անցել է։ «Ես քեզ նույնիսկ չճանաչեցի»։ «Սա ո՞վ է։Ես նույնիսկ չեմ ճանաչում այս մարդուն», «Եթե Քարդաշյանը չլիներ, չեմ կարծում, որ իմանայի, թե ով է նա։ Նա գրեթե անճանաչելի է»,- գրել են նրանք։

Фотоколлаж (3)-1.jpg (51 KB)

Լուրեր են պտտվում, որ Քլոեն եւ Թրիսթան Թոմփսոնը, ովքեր բաժանվել են մի քանի տարի առաջ, հաշտվել են այն բանից հետո, երբ նրանց բազմաթիվ անգամ տեսել են միասին: Վերջերս Քլոեն նոր լուսանկարներ է հրապարակել Good American-ի նկարահանման հրապարակից, որոնք կարող են նշանադրության մասին հուշել: Ձախ ձեռքի մատնեմատին կար ադամանդե մատանի, որը շատ երկրպագուների կարծիքով նշանադրության մատանի է։



© NEWS.am STYLE