Wish-list. Nike Air Force 1 «Fireberry» սպորտային կոշիկներ

20:59   30 մարտի, 2023

Nike-ը ներկայացրել է իր դասական Air Force 1 սպորտային կոշիկները նոր «Fireberry» գույնով:

Սկսած կատաղի «ATL»-ից եւ «Prime Pink»-ի UNDEFEATED-ի կրկնություններից մինչեւ Tiffany & Co.-ի, Billie Eilish-ի եւ AMBUSH-ի նման ավելի շքեղ զույգեր, Air Force 1-ը շարունակում է գերել իր երկրպագուներին:

н.jpg (23 KB)

Nike-ի «Fireberry» կոշիկների նոր տարբերակը շարունակում է շարժվել նույն անկանխատեսելի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ, կոշիկը նմանություններ ունի 2021 թվականի AMBUSH x Nike Dunk High «Cosmic Fuchsia»-ի հետ, սակայն այս AF1-ներն ունեն ամբողջովին կաշվե կոնստրուկցիա եւ հատուկ ցանցային հատվածներ։

н1.jpg (18 KB)

Մարզակոշիկի վերնամասը ծածկված է թավ «Fireberry» տառերով՝ ավելի բաց վարդագույն երանգով, որն օգտագործվում է սովորական կողային Swoosh լոգոներով։

 «Fireberry» Air Force 1-ը հասանելի կլինի գնելու համար Nike-ի պաշտոնական կայքում՝ 110 դոլար արժողությամբ:



© NEWS.am STYLE