Բրազիլացի ինֆլուենսերը 42 հազար ֆունտ է ծախսել Քիմ Քարդաշյանի հետույքի նմանն ունենալու համար․ այժմ նա զղջում է

23:19   30 մարտի, 2023

Բրազիլացի ինֆլուենսեր Ջուջու Ֆերարին միշտ երազել է իր կուռքի՝ Քիմ Քարդաշյանի նման ավազե ժամացույցի կազմվածք ունենալ, գրում է The Sun-ը։

j.jpg (123 KB)

Նա 42․000 ֆունտ է ծախսել գեղեցկության պրոցեդուրաների վրա, որպեսզի ունենա  «աշխարհի ամենամեծ հետույքը»։ Սակայն այժմ 35-ամյա Ջուջուն ասում է, որ ատում է իր արտաքինը: Նրա հետույքին գրեթե մեկ լիտր լցանյութ ներարկելուց հետո, ներառյալ սիլիկոն, որը կարող է մահացու լինել, Ջուջուն ունի թուլացած հետույք:

ezgif.com-webp-to-jpg (16).jpg (111 KB)

Նրա խոսքով՝ այժմ իր համար դժվար է «հիմնական վարժություններ» կատարել, եւ նա խորապես ափսոսում է, որ իր մարմնին համապատասխանող «գեղեցիկ կլոր հետույքը» փոխել է «գրոտեսկի» եւ «անհամաչափության» հետ։ Նա ափսոսում է, որ Instagram-ում նրան «վիրավորական մեկնաբանություններ» են հղոլ, որոնք այնքան են ազդել իր վրա, որ այժմ նա խմբագրում է իր լուսանկարները, որպեսզի իր բարեմասնություններն ավելի քիչ փքված լինեն:

Ջուջուն երազում էր փոխել իր արտաքինը դեռահաս տարիներից, երբ իրեն պարբերաբար համեմատում էր դասընկերների հետ եւ «այնքան գայթակղիչ կամ սեքսուալ» չէր զգում, որքան նրանք։ Նա ի սկզբանե հույս ուներ «նմանվել Բարբիին, բայց ավելի մեծ հետույքով», նախքան Քիմ Քարդաշյանի եւ Քարդի Բիի նման աստղերից ոգեշնչվելը:

Ջուջուի անապահովությունը ստիպել է նրան 85,000 ֆունտ (100 հազար դոլար) ծախսել պլաստիկ վիրահատությունների եւ կոսմետիկ պրոցեդուրաների համար՝ սկսած 20 տարեկանից: Նրա փոփոխությունների ընդարձակ ցանկից են կրծքի մեծացումը, լիպոսակցիան, հետույքի մեծացման պրոցեդուրաները եւ բոտոքսը:

«Ես միշտ կարծում էի, որ կնոջ գայթակղելու ուժը նրա հետույքն է, եւ քանի որ իմը փոքր էր, բավականաչափ սեքսուալ չէի»:

Այժմ նա ափսոսում է արտաքին տեսքի նման փոփոխությունների, հատկապես իր բրազիլական հետույքի (BBL) համար: Հայտնի է, որ վիրահատությունը, որը ներառում է մարմնի այլ հատվածներից ճարպ հավաքելը եւ այն հետույք տեղափոխելը, ռիսկային է:

Ջուջուն չգիտեր, BBL-ի առաջին ներարկումը ներառում էր վտանգավոր «արդյունաբերական սիլիկոն» եւ «հիդրոգելը» կլանում է ջուր։ «Արդյունաբերական սիլիկոնն իմ հետույքը սարքեց կախված»: Ժամանակի ընթացքում Ջուջուի հետույքի վրա հայտնվեցին ցավոտ մանուշակագույն բշտիկներ։

Այդ ժամանակից ի վեր Ջուջուն հրաժարվել է հետույքի ներարկումներից եւ ստիպված է եղել լրացուցիչ պրոցեդուրաներ անցնել՝ թուլացած հետույքը շտկելու համար։ Միայն գեղագիտությունը չէ, որ տուժել է: Ջուջուն ասում է, որ դժվարանում է կատարել ամենօրյա հիմնական առաջադրանքները: «Ես ափսոսում եմ, որ արել եմ պրոցեդուրաները եւ ստիպված եմ լինելու ապրել իմ ընտրության հետեւանքներով»։



© NEWS.am STYLE