Ավրաամ Ռուսոն ծանր վիրահատությունից հետո հոսպիտալացվել է

11:55   31 մարտի, 2023

Ռուս երգիչ Ավրաամ Ռուսոն հետազոտվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում՝ նախկինում ծանր վիրահատության հետ կապված, գրում է «Комсомольская правда»-ն։

Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ  երակային շունտավորման վիրահատության է ենթարկվել։ Վիրաբույժները խցանված տարածքի շուրջ երկու երակ են կապել։

«Ոչ ոք չցանկացավ նման բարդ վիրահատություն անել եւ որեւէ երաշխիք տալ։ Բայց եղավ մեկ բժիշկ, ով համաձայնեց», - կիսվել է Ռուսոն: Նա հավելել է՝ վիրահատությունից հետո վիրաբույժն իրեն ասել է, որ այն համարում է անհաջող։

Ռուսոն շարունակել է բուժումը. նա հետեւել է բժիշկների խորհուրդներին։ Այժմ հետազոտության ժամանակ պարզվել է, որ վիրահատությունից հետո երակը գործում է, եւ բորբոքումն անցել է։



© NEWS.am STYLE