Արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված Հռոմի պապի Balenciaga փքաբաճկոնով կերպարը պայթեցրել է համացանցը

18:03   31 մարտի, 2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի փքաբաճկոնով արտասովոր կերպարը, որը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով, պայթեցրել է համացանցը։

папа.jpg (61 KB)

Վիրուսային լուսանկարում 86-ամյա պապը երկար սպիտակ փքուն վերարկուով է, որը համադրված է ձմեռային եղանակի համար նախատեսված այլ հագուստով:

ezgif.com-webp-to-jpg (17).jpg (22 KB)

Կտրուկ շրջադարձ բնորոշ ռեգալիայից․ խալաթներ, թիկնոցներ եւ բարձր սրածայր խույր։ Հագուստը համացանցում հեգնական հարցերի շարան է առաջացրել. պապը նոր ոճաբան ունի՞: Նա միշտ է ոճաբան ունեցե՞լ։ Արդյո՞ք կերպարը ոգեշնչվա՞ծ է Ռիհաննայի Superbowl շոուի պարողներից։

Ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է ստացվել, Midjourney ծրագրային գործիքի միջոցով լուսանկարը ստեղծվել է Չիկագոյից 31-ամյա շինարար Պաբլո Քսավիերի կողմից։ Tribune-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ եղել է հալյուցինոգեն սնկերի ազդեցության տակ, երբ սկսել է խաղալ Midjourney-ով։

@themaitrix The Internet was fooled by the AI generated pope coat photo today, so we imagined even more pope drip #aiart #pope #popestyle #drippin i dont even like phonk songs - mais

Ինքը՝ Պապը, ուղղակիորեն չի մեկնաբանել վիրուսային լուսանկարի հայտվելը, այնուամենայնիվ, կոչ է արել պատասխանատու եւ էթիկական նորմերին համապատասխան օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները։

Այնուամենայնիվ, սոցցանցերի օգտատերերին այնքան դուր է եկել Պապի փքաբաճկոնով կերպարը, որ նրանք անմիջապես սկսել են խաղալ նրա կերպարի հետ տարբեր հանդերձանքով, այդ թվում՝ «հագցնելով» «Մատրիցա» ֆիլմի կերպարներից մինչեւ Վիլի Ուիլի Վոնկայի ֆիլմի հերոսների հագուստները: Եվ դրանով անգամ համացանցի օգտատերերը չսահմանափակվեցին...

п1.jpg (65 KB)

п2.jpg (52 KB)

п3.jpg (93 KB)

п4.jpg (36 KB)



© NEWS.am STYLE