Ջենիֆեր Էնիսթոնն ափսոսում է, որ երիտասարդ սերունդն «Ընկերներ» սիթքոմը վիրավորական է համարում

21:15   31 մարտի, 2023

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ափսոսում է, որ երիտասարդ սերունդը վիրավորական է համարում ամերիկյան պաշտամունքային «Ընկերներ» սիթքոմը։

Friends 20th anniversary GIFs: How you doin', Smelly Cat? – SheKnows

«Հիմա ամեն ինչ մի փոքր բարդացել է՝ դուք պետք է շատ զգույշ լինեք, ինչը շատ է դժվարացնում կյանքը կատակերգուների համար, քանի որ կատակերգության գեղեցկությունն այն է, որ մենք ծաղրում ենք ինքներս մեզ վրա, ծաղրում ենք կյանքը», - AFP-ին ասել է Էնիսթոնը:

Картинки по запросу friends giphy

Նա նաեւ անդրադարձել է այն բանին, թե որքան է փոխվել մշակույթը 1994 թվականին «Ընկերների» դեբյուտից հետո: «Կա մարդկանց մի ամբողջ սերունդ, երեխաներ, ովքեր այժմ դիտում են «Ընկերների» դրվագները եւ դրանք վիրավորական են համարում», - նշել է Էնիսթոնը:

Картинки по запросу friends giphy

«Կային բաներ, որոնք երբեք միտումնավոր չեն արվել, միգուցե պետք էր մտածել դրա մասին, բայց չեմ կարծում, որ այդ զգայունությունը կար, ինչպիսին հիմա կա»։



© NEWS.am STYLE