Արվեստ հանուն խաղաղության. գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի կոչն՝ օվկիանոսից այն կողմ (ֆոտո)

17:08   31 մարտի, 2023

Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի կոչն օվկիանոսից այն կողմ էր։ Լոս Անջելեսում եւ Լաս Վեգասում տեղի է ունեցել պարկուճները զարդերի վերածող վարպետի աշխատանքների ցուցադրությունը, որը կազմակերպել էր «Հայ եմ» հիմնադրամը։ Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հաղորդակիցը դառնալու Արտակի յուրօրինակ արվեստին, որն ընդդեմ պատերազմների է։

«Այս արվեստը կրող յուրաքանչյուր անձ կարծում եմ կլինի այդ խաղաղության պատգամը շարունակողը»,-նշել է «Հայ եմ» հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանը։

Աշխարհում ցավ,կորուստ ու մահ բերող պատերազմներում  փամփուշտները միջոց են, խնդիրը դրանք կիրառողներն են՝ կարծում է արվեստագետը, ով մահաբեր փամփուշտներից զարդեր է ստանում,որոնց մեջ ամփոփված է խաղաղության կոչն ամբողջ աշխարհին։

334555758_933064247822291_29357969306807276_n-1.jpg (41 KB)

ԱՄՆ-ում կազմակերպված ցուցադրությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչները։ 2024 թվականին Արտակ Թադեւոսյանի աշխատանքները կցուցադրվեն ոչ միայն հայ, այլեւ Ամերիկայում ապրող մյուս ազգերի ներկայացուցիչների համար։ Նոր հրավերքը գյումրեցի արվեստագետին Հելեն Ասատրյանի կողմից է։ «Հայ եմ» հիմնադրամն իր հերթին ստանձնել է  Արտակ Թադեւոսյանի «Արվեստ հանուն խաղաղության» խորագրով ցուցահանդեսների կազմակերպումը աշխարհի տարբեր երկրներում։ Դրանցից առաջինը Միացյալ նահանգներում էր, հաջորդ անհատական ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 19-22-ը Հայաստանում՝ Նարեկացի կենտրոնում։

336799257_199703542795754_3481824351478256708_n-1.jpg (45 KB)

336808228_1392773678213785_3250014417885142365_n.jpg (33 KB)

336952615_8958868324183774_518447611961541546_n.jpg (38 KB)

337018025_6156343971085000_3796521534731273734_n.jpg (35 KB)

337271051_160959960216848_1526552636975241215_n.jpg (46 KB)



© NEWS.am STYLE