Հայաստանը «Սլավյանսկի բազար» մրցույթում ներկայացնելու է Սյուզաննա Մելքոնյանը

15:00   31 մարտի, 2023

«Սլավյանսկի բազար» ամենամյա երաժշտական մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ մրցույթների դափնեկիր, «Ну-ка, все вместе!» ռուսական հայտնի նախագծի հաղթող եւ ժյուրիի անդամ Սյուզաննա Մելքոնյանը։ Երգչուհու թեկնածությունը որոշել է մրցույթի հայաստանյան պատվիրակությունը՝ ղեկավար Վրեժ Կիրակոսյանի գլխավորությամբ։ 

«Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթն անցկացվելու է հուլիսի 12-ից 17-ը՝ Վիտեբսկում։ Այս տարի մրցույթը կանցկացվի 32-րդ անգամ։ 



© NEWS.am STYLE