Wish list. նորաոճ արեւային ակնոցներ

15:11   1 ապրիլի, 2023

Երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն արդեն ակտիվորեն շրջում են շապիկներով ու ամառային շորտերով։ Ջերմաչափի գծիկը մեկ անգամ չէ, որ հասել է 20 աստիճանի նշագծին։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ժամանակն է գնել նոր արեւային ակնոց: Այս շարքում NEWS.am STYLE-ը պատմում եւ ցույց է տալիս, թե որ մոդելներին արժե ուշադրություն դարձնել այս սեզոնին։

Կլոր, քառակուսի, նեղ պլաստիկից, փայտից․․․ նյութերի այս ամբողջ առատությունը կարելի է գտնել հայ արտադրողներից: Ավելին, ապրանքանիշերի մի մասը համագործակցում է արտասահմանյան ընկերությունների հետ՝ բարձրորակ օպտիկա ձեռք բերելու համար։ Մի խոսքով, տեղական ընկերությունները լուրջ են վերաբերվում այս հարցին։

Twinz․  սա ընտանեկան արտադրանք է, որի անունը խորհրդանշում է երկու մասնիկների փոխադարձ աջակցությունը։ Ընկերության հետեւում երկու եղբայրներ են՝ Բաբկենն ու Դավիթը (երկվորյակներ չեն):

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Twinz (@twinz_eyewear)

Փորձերը սկսվեցին փայտե արտադրանքի ստեղծմամբ, իսկ երեք տարի անց հասան բարձրորակ փայտե շրջանակների արտադրությանը։ Բոլորովին տարբեր ձեւեր եւ գույներ:

Twinz-ը աշխարհահռչակ Carl Zeiss Vision ընկերության հավաստագրված գործընկերն է, որը համարվում է ոսպնյակների արտադրության ոլորտում առաջատար եւ ունի 170 տարվա պատմություն։ Zeiss ոսպնյակների շնորհիվ Twins ակնոցները 100% պաշտպանված են ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Danz․ հայկական ակնոցների մեկ այլ բարձրակարգ ապրանքանիշ: Այս ապրանքանիշի հիմնադիրներն, ովքեր արդեն որոշակի տեղ էին զբաղեցնում տեղական շուկայում, այժմ ակտիվորեն դուրս են գալիս միջազգային ասպարեզ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от DANZ (@danz.am)

Արտադրությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերությունը հանդիսանում է ակնոցների առաջատար արտադրող եւ արտահանող ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ Չնայած արտադրությունը տեղական է, արհեստավորները ոչ մի տեղ չեն վերապատրաստվում, բացի Իտալիայից:

Danz-ը Տեխնիկական կարգավորման եւ չափագիտության դաշնային գործակալությունից ստացել է հավատարմագիր, որը հաստատում է, որ արտադրանքը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության պետական ​​ստանդարտի պահանջներին։

Վիկտորյա Պիսարենկո



© NEWS.am STYLE