«Էրեբունի Պլազա»-ում տոնական բարեգործական տոնավաճառ է կայանալու

13:46   13 դեկտեմբերի, 2013

«Էրեբունի Պլազա»-ում դեկտեմբերի 14-ին ամենամյա տոնական բարեգործական տոնավաճառ է կայանալու: Այն կազմակերպել է Երեւանի կանանց միջազգային ասոցիացիան, իսկ ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են հաշմանդամների եւ երեխաների օգնությանը: Տոնական ցուցահանդես-վաճառքին ներկայացվելու են զարդեր, սպասք, տոնական աքսեսուարներ, նաեւ հյուրասիրություն է լինելու:

Կազմակերպիչները ձգտելու են միջոցներ հավաքագրել մարզերի 50 անապահով ընտանիքների համար:

Տոնավաճառը կայանալու է դեկտեմբերի 14-ին, ժամը 10-ից մինչեւ 19-ը, «Էրեբունի Պլազա»-ի բիզնես-կենտրոնում:



© NEWS.am STYLE