106-ամյա ֆիլիպինուհին լուսանկարվել է Vogue-ի շապիկի համար (ֆոտո)

10:20   2 ապրիլի, 2023

106-ամյա ֆիլիպինուհի Ապո Վան-Օդը, ով աշխարհի ամենատարեց դաջվածք անողն է, լուսանկարվել է Vogue Philippines ամսագրի շապիկի համար։ Շապիկին դաջվածքի մասնագետը կեցվածք է ընդունել սեւ մինի տոպով եւ վառ ուլունքներով։

Whang-Od-Video-2-960x1200.jpg (136 KB)

Ապո Վանգ-Օդը մամբաբատոկ տոհմային դաջվածքի արվեստի պահապանն է, մի տեխնիկա, որին տիրապետում է միայն նա եւ նրա 26-ամյա մեծ զարմուհի Գրեյս Պալիկասը: Ապոն սեփական երեխաներ չի ունեցել, ուստի իր գիտելիքները փոխանցում է մյուս հարազատներին։

pambabatok/Pagbabatok tattoo tradition of Kalinga done by Grace Palicas

Հայրը նրան սովորեցրել է նման դաջվածքներ անել։ Վանգ-Օդն այս արհեստով զբաղվում է 16 տարեկանից։ Դաջվածք ստեղծելու համար վարպետը թանաքի փոխարեն օգտագործում է ածուխի եւ ջրի խառնուրդ, իսկ ծայրին սուր հասկ ունեցող փայտով նկարը քսում է մաշկին։ Ինքը՝ Վանգ-Օդի մաշկը նույնպես ծածկված է բազմաթիվ կարներով, որոնք պատմում են նրա կյանքի մասին՝ նրա մարմնի վրա դաջվածքի տեսքով դրոշմված են նրա ձեռքբերումները, կորուստները եւ նույնիսկ նախկին սիրահարների անունները։

Apo Whang-Od with grand-niece Grace Palicas

Նա շարունակում է զբաղվել իր արհեստով մինչ օրս. Բոլոր հաճախորդներին, որոնք օրական հարյուրն են, նա նույն դաջվածքն է անում՝ երեք կետ։ Կնոջ հաճախորդներից շատերը խոստովանում են, որ պրոցեդուրան շատ ցավոտ է, բայց դա չի խանգարում նրանց։ Կալինգա ցեղի գյուղը, որտեղ ապրում է վարպետը, իսկական գրավչություն է դարձել՝ այն գտնվում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 15 ժամ հեռավորության վրա։

Apo Whang-Od, mambabatok tattoo vogue



© NEWS.am STYLE