Տեղի է ունեցել «Մթնշաղ։ Սագա. Լուսաբաց - մաս 2» ֆիլմի պրեմիերան (ֆոտո)

15:27   13 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 12-ին Լոս Անջելեսի Nokia Theatre-ում տեղի ունեցավ «Մթնշաղ։ Սագա. Լուսաբաց - մաս 2» ֆիլմի երկար սպասված պրեմիերան։ Ֆիլմի վերջին մասի ցուցադրությունը համարվում էր տարվա ամենասպասված իրադարձությունը։ Պրեմիերային գլխավոր դերակատարներ Քրիսթեն Սթյուարտն ու Ռոբերտ Պատինսոնն, այնուամենայնիվ, եկան։ Զույգը ոչ մի վայրկյան չբաժանվեց եւ հաճույքով լուսանկարվում էր։ Բելայի դերակատար Քրիսթենը բոլորին զարմացրեց անասելի թափանցիկ մարմնագույն զգեստով, որը չէր թաքցնում նրա ներքնազգեստը, իսկ Ռոբերտը կանաչ կոստյումով էր։

Քրիսթեն Սթյուարտը կատարեց վերջերս հարցազրույցում տված իր խոստումը՝ ցուցադրել հետույքը լուսանկարիչների խցիկների առջեւ։ Ընդ որում, ակնհայտորեն, դա հաճույքով արեց։

Դրանից բացի, պրեմիերային ներկա են եղել վամպիրական սագայի բոլոր դերասանները՝ Քելան Լուցը, Էշլի Գրինը, Նիկի Ռիդը, Ֆենինգ քույրերը։



© NEWS.am STYLE