Dior-ի առաջին ցուցադրությունը Մումբայում. թոփ 5 կերպարները

18:28   3 ապրիլի, 2023

Շոուի ամսաթիվն ու վայրը ընտրվել են մի պատճառով։ Ուղիղ 60 տարի առաջ Քրիստիան Դիորն ինքն է այցելել Հնդկաստանի ֆինանսական կենտրոն։ Նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Չիուրին արդեն 20 տարի աշխատում է Մումբայի Chanakya Atelier-ի հետ։ Իտալուհու համար իր աշխատակիցների հետ հարաբերությունները հիմնարար նշանակություն ունեն ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ​​աճի համար:

Ցուցադրությունը կարեւոր քայլ է ապրանքանիշի կողմից: Այսպիսով, նա նշել է Հնդկաստանի ներկայիս դերն ու աճող ներուժը նորաձեւության աշխարհում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի տնտեսությունն ակտիվորեն զարգանում է, բոլոր հնարավորությունները կան «մոդայիկ քառյակը» հասցնել հինգի։ Pre-fall նոր հավաքածուն ներկայացնում է ավանդական հնդկական ուրվագիծ, ներառյալ մետաքսե զգեստներ, երեկոյան վերարկուներ եւ սարիից ներշնչված կիսաշրջազգեստներ՝ Chanakya Atelier-ի ասեղնագործությամբ ընտրված կտորներով։

NEWS.am STYLE-ը ցուցադրությունից ընտրել է կերպարներ ու ոճական հնարքներ, որոնց խորհուրդ ենք տալիս հիմա արդեն ուշադրություն դարձնել։

Մետաքս եւ պարզ սիլուետներ

Հայաստանում ամառը երկար է տեւում, ուստի թեթեւ մետաքսե զգեստները ձեզ օգնության կհասնեն։ Այո, եւ դրանք ոճավորելը բավականին պարզ է:

Ծաղկային մոտիվներ

Տոպեր, կիսաշրջազգեստներ, կոստյումներ՝ այս ամենը բուսածածկ։ Խորհուրդ ենք տալիս հսկել ձեր զգեստապահարանն՝ ակտիվորեն համալրել այն «նոր տեսակի բույսերով»։

Մարգարիտներ եւ փայլեր

ezgif.com-webp-to-jpg (21).jpg (52 KB)

Շքեղությունը միայն ոսկին ու գիպյուրը չեն, ինչպես սիրում են Հայաստանում։ Մարիա Գրացիան առաջարկում է համադրել փայլերն ու մարգարիտները։ Թանկ տեսք ունի եւ ոչ հավակնոտ:

Total Canary Green

d2-1.jpg (48 KB)

Եթե ​​դուք հոգնել եք Bottega Green-ից, ապա ուշադրություն դարձրեք նոր թրենդային գույնին: Այն ոգեշնչված է հնդկական գունապնակով: Համեմատած վերոհիշյալ երանգի հետ՝ այս մեկն ավելի քիչ ակտիվ է։

Վիկտորյա Պիսարենկո



© NEWS.am STYLE