Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է ՀՀ քաղաքացիություն ստանալը՝ վստահեցնելով, որ չի պատրաստվում «Ռուսաստանից ոչ մի տեղ փախչել»

17:28   3 ապրիլի, 2023

Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է ՀՀ քաղաքացիություն ստանալը՝ վստահեցնելով, որ չի պատրաստվում «Ռուսաստանից ոչ մի տեղ չի փախչել»։

«Տեսնում եմ, որ լրատվամիջոցները ոգեւորվել են այն փաստով, որ ես Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել։

Ուզում եմ հստակ ասել, որ թյուրիմացություններ չլինեն։

Նախ՝ ես հայ եմ եւ հպարտ եմ դրանով։ Հայաստանն իմ պատմական եւ էթնիկ հայրենիքն է, որը, վստահ եմ, միշտ բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ։

Այլ մեկնաբանությունների կարիք չկա։

Բայց ամեն դեպքում…

Հանգստացեք։ Ես սիրում եմ Ռուսաստանը եւ չեմ փախչում ​​այստեղից, ինչպես որոշ մարդիկ: Ես այստեղ ունեմ շատ ընկերներ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանը իմ հայրենիքն է եւ վերջակետ»,- Instagram-ում գրել է Գալուստյանը։

Հայկական ծագումով ռուս շոումենը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանել է, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։  «Առաջին հերթին ստիպված եմ ուղիղ ասել ինչպես կա․ արդարությունը հաղթեց։ Ես վերջապես ստացա Հայաստանի քաղաքացիություն։ Ես գնացել եմ ամենաազնիվ ու ճիշտ ճանապարհով։ Ազնվորեն հանձնել եմ փաստաթղթերս, եւ ահա, վերջապես ստացա»,- հայաստանյան լրատվամիջոցներին հայտնել է նա Հայաստանում առաջին՝ «Parajanov Club House» բնակելի համալիրի նախագծի շնորհանդեսին։



© NEWS.am STYLE